19 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Մանկավարժների աշխատավարձն առանց աղմուկի կրճատում են. 168 ժամ

“168 ժամը” գրում է, որ պարզվում է՝ հանրապետության տարբեր դպրոցներում այս օրերին ժողովներ են հրավիրվում տնօրենների կողմից, որտեղ մանկավարժները տեղեկանում են, որ իրենք ավելի քիչ աշխատավարձ են ստանալու։

“Այս մասին մեզ տեղեկացրեցին խմբագրություն զանգահարած ուսուցիչները։ Ոլորտի պատասխանատուները փողերը խնայելու ձեւ են գտել։ Այսպես, նախկինում գրավոր աշխատանքներ ստուգելը կամ դասվարությունը համարվում էին լրացուցիչ աշխատանք, եւ ուսուցիչները դրա համար հավելյալ վարձատրվում էին։ Այժմ որոշվել է, որ դա լրացուցիչ աշխատանք չէ, այլ պարտադիր աշխատանքի մաս, եւ հետեւաբար, դրա համար հավելյալ վարձատրություն չի լինելու։ Դա նշանակում է, որ շատ ուսուցիչների առանց այդ էլ խղճուկ աշխատավարձը՝ ամսական 60-70 հազար դրամ, նվազելու է 10-15 հազար դրամով։ Ի դեպ, հանրապետության մի շարք դպրոցներում այդ նորամուծությունը վաղուց է արվել։ Այժմ դա ցանկանում են ներդնել բոլոր դպրոցներում,- գրում է թերթը եւ հավելում, որ փաստորեն, յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 1-ին մանկավարժներին ուղղված երկարաշունչ շնորհավորանքներն ու ճոռոմ տեքստերը՝ նրանց աշխատանքի կարեւորության մասին, որեւէ նշանակություն չունեն։

“Պետությունը նրանց աշխատավարձը մոտեցնում է նվազագույն աշխատավարձի նիշին։ Այսինքն՝ նրանց դերն այս հասարակության մեջ համարում է ամենից ոչ կարեւորը։ Իհարկե, հաջորդ տարվա ամռանն ուսուցիչների աշխատավարձը նույնպես կբարձրանա 40%-ով, սակայն այն ընդամենը կհավասարվի այսօրվա աշխատավարձին։ Այսինքն՝ ուսուցիչները ոչ մի բան էլ չեն շահի աշխատավարձի գովերգվող բարձրացումից։ Իսկ հաշվի առնելով գնաճը՝ նրանք, հակառակը՝ ավելի կաղքատանան”,- գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ