21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Ալյուրի գինն ամենաբարձրն է հունիսից հետո. ինչ է կատարվում շուկայում

Թանկացել են ալյուրը, շոկոլադը, շաքարավազը, մսամթերքի ու բրնձի որոշ տեսակներ: Մոնիտորինգը ցույց է  տալիս, որ թանկացումները տեղի են ունեցել  հոտեմբերի երկրորդ կեսին: Ալյուրի  ներկայիս գինն ամենաբարձրն է հունիսից հետո: Արմաշի բարձր կարգի ալյուրի մեծածախ գինը կգ-ի համար բարձրացել  է մինչև 231,5 դրամ, իսկ ՛՛Ալեքս գրիգի՛՛ ալյուրը 229 դրամ արժե:

Վերջին 1 ամսում ալյուրը թանկացել է 10 դրամով, սակայն հացի գնի վրա սա դեռ չի անդրադարձել: Հնարավոր է՝ ալյուրը թանկանա առաջիկա շաբաթների ընթացքում ևս, ու դա կթանկացնի հացը: Ալյուրի թանկացումը հետևանք է Ռուսաստանում ցորենի թանկացման, որտեղից էլ այն ներկրվում է Հայաստան;

Վատ լուրեր կան քաղցրասերների համար: Շոկոլադի բազմաթիվ տեսակներ «աննկատ» թանկացել են 20-50 դրամով; Թանկացել են Լեհաստանից ներկրվող ՛՛Ռաֆայելոն՛՛, ռուսական որոշ կոնֆետներ, նույնիսկ տեղական շոկոլադները (օրինակ՝ ՛՛Գրանդ Քենդիի՛՛ ՛՛Արջը հյուսիսում՛՛ շոկոլադը):

Մասնագետներն ասում են, որ սրա պատճառը Կոտ դԻվուարում ստեղծված քաղաքական անկայուն իրավիճակն է, իսկ այդ երկիրը կակաոյի հիմնական արտահանողներից է: Քաղցրասերները կտուժեն նաև շաքարավազի թանկացման պատճառով՝ ՛՛Երևան Սիթին՛՛ շաքարավազը թանկացրել է 5 դրամով՝ ներկայում կգ-ն արժե 342 դրամ:

Մսամթերքը ևս չի ՛՛հանգստանում՛՛: Սեպտեմբերի թանկացումներից հետո հոկտեմբերի երկրորդ կեսերին նույնպես թանկացումներ են եղել, ընդ որում՝ և երշիկների, և նրբերշիկների մասով: Թանկացում կա և ՛՛Աթենքի՛՛, և ՛՛Բարի Սամարացու՛՛ մամթերքում, թեև դա ոչ բոլոր խանութներում է նկատվում:

Թանկացումները տեղական մսերի հետ ոչ մ ի կապ չունեն, որովհետև տեղական միսը (տավարի, խոզի) գնային փոփոխություն չի կրել: Սակայն թանկանում է ներկրվող միսը: Տեղական մսերից թանկացում արձանագրել ենք միայն իշխան ձկի գնում՝ մոտ 100 դրամ (կգ-ն արժե 2000 դրամ):

Միակ ուրախալի լուրը ձեթի որոշ տեսակների էժանացումն է՝ 10-20 դրամով: Ընդ որում՝ և ռուսական ձեթն է էժանանում, և Կիպրոսից ներկրվող համեմատաբար  թանկ ձեթերը: Առայժմ փոփոխություն չկա  իտալական ձեթերի գներում, իսկ դրանք  մեր շուկայում մեծ պահանջարկ  ունեն:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ