18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հիվանդներին ծեծողների մեջ հոսպիտալի պետն է եղել. Ժողովուրդ

Կանազի կայազորային կլինիկական հոսպիտալում նոյեմբերի 2-ի կեսգիշերին ծեծի ենթարկված ու փախուստի դիմած չորս զինծառայողներից մեկի՝ Դավիթ Մարկոսյանի հայրը` Սամվել Մարկոսյանը, “Ժողովուրդ”-ի հետ զրույցում պատմեց կատարվածի մանրամասները եւ հայտարարեց, որ չի լռելու:

Ըստ նրա՝ զինվորներին ծեծի են ենթարկել հոսպիտալի պետ Սահակ Օհանյանը, ատամնատեխնիկ Արմեն Հովսեփյանը եւ հոգեբան Վաղինակ Հովհաննիսյանը:

Թերթին  հաջողվեց զրուցել նաեւ ծեծի ենթարկված Դավիթի հետ: Վերջինս պատմեց, որ իր հետ փախուստի դիմած տղաները եղել են իր ընկերները` Ռազմիկը, Արոն եւ Արշակը. “Ես չգիտեմ, թե ինչից էր սկսվել կռիվը, ձայներ լսեցի կողքից, մտա սենյակ, տեսա՝ Ռազմիկին գցել են գետնին, ծեծում են: Սուտ ա, որ ասում են, թե ծեծել են խմելու համար: Նման բան չկա, քանի որ ոչ մի խմիչքի հետք չեն գտել: Բայց մեզ նենց ծեծեցին, որ ջարդեցինք դռներն ու փախանք: Ռազմիկն ընկել էր փողոցում, ահավոր վիճակ էր”:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ