07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2013

Դավիթ Հակոբյանի շնանալը տնաքանդություն չէ /վիդեո/

”Վիլնյուսում ոչինչ չի ստորագրվի, անգամ սեկվեստր չի ստորագրվի առևտրային մասով, ինչպես մերոնք են ուզում ինչ-որ մի ձևով շնանալ Եվրոպային”,-Henaran.am-ի հարցին, թե արդյոք ինչ-որ բան կստորագրվի նոյեմբերի 29-ին Վիլնյուսում, պատասխանեց Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը: Նշենք, որ Հակոբյանն այսօր առաջարկում էր ԼՂՀ-ն ընդգրկել ՌԴ-ի կազմում: Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ստացվում է` ինքն էլ ՌԴ-ի է շնանում, […]

՛՛Գյոտցեն հեռացավ, բայց Մխիթարյանն ու Օբամեյանգը ՛՛Բորուսիան՛՛ ուժեղացրին՛՛. Ֆրեդի Բոբիչ

Գերմանացի նախկինում հայտնի ֆուտբոլիստ Ֆրեդի Բոբիչը, ով հիմա ՛՛Շտուտգարտի՛՛ մարզական տնօրենն է, ողջունել է ՛՛Բորուսիայի՛՛ տրանսֆերային քաղաքականությունը: Նա ասել է. ՛՛Այն բանից հետո, երբ Գյոտցեն հեռացավ ՛՛Բորուսիայից՛՛, ակումբը սկսեց ավելի որակյալ ֆուտբոլ խաղալ: Քանի որ ակումբը ձեռք բերեց նոր ֆուտբոլիստների: Մխիթարյանն ու Օբամեյանգը ավելի են ուժեղացրել ՛՛Բորուսիան՛՛,- հայտարարել է Բոբիչը:

Բնապահպանության ոլորտի բացահայտումները

ՀՀ բնապահպանության նախարարության՝ 28.10.2013-02.11.2013թթ. ժամանակահատվածում իրականացրած ստուգումների, շրջայցերի, բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների,Նախարարությանվարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 580.0հազ.դր.ընդհանուր գումարի վարչական տուգանքի ինը որոշում և հաշվարկվել է 309.0հազ.դր.  շրջակա միջավայրին հասցված վնաս:   Տավուշի տարածքային ստորաբաժանման վարույթին հանձնած ապօրինի ծառահատման երեքգործի քննության արդյունքում կայացվել է 150.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի […]

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Նոյեմբերի 5-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին և Ջեյմս Ուորլիքին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Էդվարդ Նալբանդյանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու հնարավոր ուղիները: Համանախագահները ՀՀ արտգործնախարարին ներկայացրել են Բաքվում ունեցած հանդիպումների տպավորությունները: […]

Ամերիկացի համանախագահը հավատում է, որ Սարգսյանն ու Ալիեւը կհանդիպեն

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կհանդիպեն: Այս մասին նա գրել է թվիթերյան իր էջում: “Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո ես հավատում եմ, որ հնարավոր է կազմակերպել վերջին երկու տարվա ընթացքում առաջին  հանդիպումը Հայաստանի նախագահի հետ”, -գրել է Ուորլիքը:

Մեկնարկում է Եվրոպայի առաջնությունը

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում նոյեմբերի 7-ին մեկնարկում է շախմատի կանանց եւ տղամարդկանց թիմային առարնությունը: Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմասնակցի ուժեղագույն կազմով: Հավաքականում ընդգրկված են Լեւոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Տիգրան Պետրոսյանը: Հավաքականի մարզիչն է Արշակ Պետրոսյանը: Հայաստանի հավաքականը իր վարկանիշով երկրորդն է, իսկ Լեւոն Արոնյանը իր վարկանիշով առաջինն է, քանի որ բացակայում է […]

Պահանջում են հրապարակային ծառայողական քննություն անցկացնել

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակ է հղել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որի բովանդակությունը ներկայացնում ենք ստորև. ՛՛Հարգելի պարոն Մարգարյան, վստահ եմ՝ հիշում եք Երևանի ավագանու հոկտեմբերի 31-ի նիստին  Երևանի քաղաքապետարանի ստացած ՛՛Ժանգոտ կողպեք՛՛ մրցանակի մասին իմ բարձրացրած հարցին ի պատասխան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը  հայտարարեց, որ ՛՛Ինֆորմացիայի ազատության կենտրոնի՛՛ ղեկավարությունը ներողություն է խնդրել […]

Լավ հետախույզի կարեւոր հատկանիշները

Նոյեմբերի 5-ը ռազմական հետախույզի օրն է: Օրվա առթիվ այսօր ”Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ՀՆԽ հետախուզության պետ Արտակ Բագրատյանը նշեց, որ մեզ մոտ հետախուզության ստեղծման հիմնադիր կարելի է համարել Սամվել Շահինյանին, ով 1989 թվականին հետախուզական խմբի հիմնադրման հրաման է տվել: “Հավաքվեցին 96 հոգի, որոնցից շատ քիչ մարդիկ ընդգրկվեցին հատուկ նշանակության խումբ: […]

Տեսնել Արցախը ՌԴ-ի կազմում՝ որպես ներքին սուբյեկտ. մարքսիստի առաջարկը

Հայաստանի Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը կարծում է, որ ներքին քաղաքական կյանքը մահացել է, արժեզրկվել է: ՛՛Երկու հակամարտող կողմերն էլ /նկատի ունի՝ իշխանություն և ընդդիմություն- հեղ/ իրենցից ոչինչ չեն ներկայացնում, արժեզրկված են, չկան ժողովրդի հոգու ՛՛դավթարում՛՛ և այս մղձավանջային իրավիճակի մեջ ներքաղաքական պայմաններում արտաքին մարտահրավերներն ավելի մեծ թափով են պրեսինգի ենթարկում քաղաքական համակարգը՛՛,-այսօր լրագրողների հետ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՀոկտեմբերիԴեկտեմբերի