25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Բնապահպանության ոլորտի բացահայտումները

ՀՀ բնապահպանության նախարարության՝ 28.10.2013-02.11.2013թթ. ժամանակահատվածում իրականացրած ստուգումների, շրջայցերի, բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների,Նախարարությանվարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 580.0հազ.դր.ընդհանուր գումարի վարչական տուգանքի ինը որոշում և հաշվարկվել է 309.0հազ.դր.  շրջակա միջավայրին հասցված վնաս:

  Տավուշի տարածքային ստորաբաժանման վարույթին հանձնած ապօրինի ծառահատման երեքգործի քննության արդյունքում կայացվել է 150.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի երեք որոշում:

Սյունիքի տարածքային ստորաբաժանման վարույթին հանձնած մեկ անտառխախտման արձանագրության հիման վրա հաշվարկվել է 309.0հզ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերած ապօրինի որսի մեկ դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավվել է երեք խեցգետնաորսիչ և 2.5 կգ. խեցգետին: Բռնագրավված խեցգետինը բաժնի աշխատակիցները, համապատասխան  արձանագրությունները կազմելուց հետո, կենդանի վիճակում բաց են թողել ջրամբար:

Ջրերի վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից  Արարարատյան դաշտավայրում հայտնաբերված երեք խախտման համար տրվել է` խորքային հորերի վրա փականային ռեժիմով ջրառի դադարեցման երեք որոշում, ինչպես նաև կայացվել է 80.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի մեկ որոշում:

Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համարՇիրակի տարածքային ստորաբաժանումը երկուտնտեսվարողի նկատմամբ կայացրել է 100.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում:

     Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնած փայտանյութի ապօրինի տեղափոխման

երկուդեպքի  համար կայացվել է  200.0հազ.դր ընդհանուր գումարի  վարչական տուգանքի երկու որոշում:

            Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարությանկիրառած պատժամիջոցներից  պետականբյուջե 28.10.2013-02.11.2013թթ.  ժամանակահատվածում մուտք է եղել 2.61մլն. դր.գումար:      

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ