21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Պահանջում են հրապարակային ծառայողական քննություն անցկացնել

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակ է հղել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որի բովանդակությունը ներկայացնում ենք ստորև.

՛՛Հարգելի պարոն Մարգարյան, վստահ եմ՝ հիշում եք Երևանի ավագանու հոկտեմբերի 31-ի նիստին  Երևանի քաղաքապետարանի ստացած ՛՛Ժանգոտ կողպեք՛՛ մրցանակի մասին իմ բարձրացրած հարցին ի պատասխան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը  հայտարարեց, որ ՛՛Ինֆորմացիայի ազատության կենտրոնի՛՛ ղեկավարությունը ներողություն է խնդրել իրենցից այն բանի համար, որ Երևանի քաղաքապետարանին ՛՛շնորհած՛՛ ՛՛Ժանգոտ կողպեք՛՛ մրցանակը սխալմամբ է տրվել քաղաքապետարանին, որովհետև իրենք ապացուցել են վերոնշյալ ՀԿ-ին, թե որքան թափանցիկ ու բաց են իրենք աշխատում:

Կենտրոնն իր կայքում (http://www.foi.am/hy/news/item/1321/)   հայտարարություն է տարածել այն մասին, որ նման փաստ չունեք և առաջարկել է քաղաքապետարանին անցկացնել ծառայողական քննություն՝ պարզելու, թե ինչի հիման վրա էր պարոն Մակարյանը բարձրաձայնում այդ մասին: Ես նույնպես միանում եմ այդ առաջարկին և  պահանջում   հրապարակային ծառայողական քննության անցկացում:

Շնորհակալություն  համագործակցության համար՛՛:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ