09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2013

՛՛Սարերի հետեւում չէ այն օրը, երբ Հայաստանի հավաքականը կհայտնվի խոշոր մրցաշարում՛՛. Ռոման Բերեզովսկի

Հայաստանի ազգային հավաքականի եւ Մոսկվայի ՛՛Դինամոյի՛՛ դարպասապահ Ռոման Բերեզովսկին հարցազրույց է տվել, որտեղ պատմել է Հայաստանի հավաքականում իր կարիերայի մասին: ՛՛Ես գոհ եմ, որ պաշտպանում եմ Հայաստանի հավաքականի դարպասը: Այդ պատճառով 18 տարի ես այստեղ եմ: Միայն ցավում եմ, որ չմասնակցեցի որեւէ խոշոր մրցաշարի, բայց ես տեսնում եմ, որ այդ օրը սարերի հետեւում չէ: Դարպասից […]

Հայաստանը պետք է հաղթահարի Թուրքիայի հանդեպ անվստահությունը. Դավութօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն թուրքական հեռուստաընկերության եթերում ասել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի` Թուրքիա կատարած այցի ժամանակ քննարկվել են Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները։ “Հայաստանը պետք է հաղթահարի մեր հանդեպ ունեցած անվստահությունը, ինչպես նաեւ չանտեսի Ադրբեջանի արդար պահանջները”,- ասել է Դավութօղլուն: 

Հրայր Թովմասյանն այցելել է Վարդան Պետրոսյանին

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը երեկ հանդիպել է դերասան Վարդան Պետրոսյանի հետ, ով այս պահին գտնվում է Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ում:  ՛՛Ձեզ կարող եմ վստահեցնել, որ այն պայմաններում, որ գտնվում է Վարդան Պետրոսյանը, չասենք ՝ոչնչով չի զիջում, բայց այնտեղ բոլոր բավարար, անհրաժեշտ պայմանները կան իր առողջությանը հետևելու և բուժումները ստանալու՛՛,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում վսհատեցրեց նախարարը: […]

Հայաստանի արտգործնախարարը ելույթ ունեցավ Ժնեւի համալսարանում

Նոյեմբերի 12-ին Շվեյցարիայի նախկին նախագահ, արտաքին գործերի երկարամյա նախարար, ներկայումս՝ Ժնևի համալսարանում միջազգային հարաբերություններին նվիրված դասախոսությունների շարքի ղեկավար Միշլին Կալմի-Ռեյի հրավերով, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ծավալուն դասախոսությամբ հանդես եկավ Ժնևի համալսարանում: Դասախոսությանը ներկա էր նաև Ժնևի համալսարանի ռեկտոր Ժան-Դոմինիկ Վասալին: Նախարար Նալբանդյանը ներկայացրեց միջազգային, տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի […]

“Մի հատ ձայնդ մի բարձրացրու, իյա,…”.կանացի կրքեր Ազգային ժողովում

Շրջանառվող լուրերի համաձայն՝ ԱԺ Հանրապետական խմբակցության կին պատգամավորները լարված հարաբերություններ ունեն միմյանց հետ: Այդ լարվածության ականատեսն այսօր եղան լրագրողները: ՀՀԿ-ական Մարգարիտա Եսայանն ու Կարինե Աճեմյանն այսօր ԱԺ-ի միջանցքում չկարողացան զսպել զգացմունքներն ու վեճի բռնվեցին: Թե ինչից սկսվեց վեճը, անհայտ է, քանի որ սկզբում կանայք ցածր էին խոսում: Սակայն հետո սկսեցին մեղադրել միմյանց: ՛՛Քո ընկերուհիներն են […]

Լեհաստանի նախագահը ներողություն է խնդրել Ռուսաստանից

Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին Ռուսաստանից ներողություն է խնդրել նոյեմբերի 11-ին Վարշավայում Ռուսաստանի դեսպանատան մոտ տեղի ունեցած անկարգությունների համար, փոխանցում է lenta.ru-ն: “Նրանց արարքների համար պետք է պատասխան տա Լեհաստանը եւ մենք բոլորս”,- ասել է նախագահը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին, Լեհաստանի անկախության օրը, մի խումբ լեհ ազգայնականներ հարձակվել էին Ռուսաստանի դեսպանատան վրա, այրել Ռուսաստանի դրոշը:

Սեռական օրգանը հանեց մտցրեց բոլորիս բերանը … ով է նախագահականի մոտ նստած Աշոտը

Նախագահական նստավայրի դիմաց 4 մանկահասակ երեխաների հետ` բողոքի ակցիա իրականացնող, Աշոտ Խուդոյանի քույրը` Մարիետա Խուդոյանը այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ մանրամասնել է տեղի ունեցածի մանրամասները: Մարիետա Խուդոյանը հրաժարվեց նկարահանվելուց,  ասաց` ամաչում է այս առթիվ նախագահական նստավայրի մոտ գալու և խոսելու համար: “Եղբայրս երեք դատվածություն ունի, ամբողջ կյանքում գաղութներում ու բերդերում ա: Հեղինեն Աշոտի 3-րդ կիննա: […]

Հայաստանը հաղթեց Սլովենիային

Վարշավայում շարունակվող շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականը կարողացավ ուկրաինացիներին պարտվելուց հետո ուշքի գալ եւ վստահ հաղթանակ տանել Սլովենիայի հավաքականի նկատմամբ: Գրանցվեց 3-1 հաշիվը օգուտ մեր հավաքականի:Իրենց պարտիաները հաղթանակով ավարտեցին Լեւոն Արոնյանն ու Վլադիմիր Հակոբյանը, իսկ Գաբրիել Սարգսյանն ու Սերգեյ Մովսիսյանը ոչ ոքի խաղացին: Հայաստանի կանանց հավաքականը, որը նախորդ տուրում նույնպես պարտվել […]

Պարզվել է` ինչու էին կտրել ոստիկանի ականջն ու մերկացրել նրան

Վրացի ոստիկանները ձերբակալել են մի տղամարդու, ով կասկածվում է ոստիկանի ականջը կտրելու, նրանց ծեծեոլւ եւ մերկ վիճակում փողոց գցելու մեջ: Պարզվել է, որ ոստիկանին նման վիճակի մեջ է գցել մեկ այլ ոստիկան, քանի որ վերջինը փորձել էր բռնաբարել իր կնոջը: Տղամարդն ինքնակամ ներկայացել է ոստիկանությանը: Հիշեցնենք, որ նախօրեին նախկին նախագահի նստավայրի մոտ գտել էին մերկ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՀոկտեմբերիԴեկտեմբերի