17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հայաստանը հաղթեց Սլովենիային

Վարշավայում շարունակվող շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականը կարողացավ ուկրաինացիներին պարտվելուց հետո ուշքի գալ եւ վստահ հաղթանակ տանել Սլովենիայի հավաքականի նկատմամբ: Գրանցվեց 3-1 հաշիվը օգուտ մեր հավաքականի:
Իրենց պարտիաները հաղթանակով ավարտեցին Լեւոն Արոնյանն ու Վլադիմիր Հակոբյանը, իսկ Գաբրիել Սարգսյանն ու Սերգեյ Մովսիսյանը ոչ ոքի խաղացին:

Հայաստանի կանանց հավաքականը, որը նախորդ տուրում նույնպես պարտվել էր, այս անգամ ոչ ոքի ավարտեց հանդիպումը Վրաստանի բավականին ուչեղ հավաքականի հետ խաղում: Գրանցվեց 2-2 հաշիվը: Դանիելյանը կարողացավ հաղթել Ձագնիձեին, Կուրսովան պարտվեց Խոտենաշվիլիին, իսկ Մկրտչյանն ու Գալոյանը ոչ ոքի խաղացին Արաբիձեի եւ Խուրցիձեի հետ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ