26 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

“Մի հատ ձայնդ մի բարձրացրու, իյա,…”.կանացի կրքեր Ազգային ժողովում

Շրջանառվող լուրերի համաձայն՝ ԱԺ Հանրապետական խմբակցության կին պատգամավորները լարված հարաբերություններ ունեն միմյանց հետ: Այդ լարվածության ականատեսն այսօր եղան լրագրողները: ՀՀԿ-ական Մարգարիտա Եսայանն ու Կարինե Աճեմյանն այսօր ԱԺ-ի միջանցքում չկարողացան զսպել զգացմունքներն ու վեճի բռնվեցին:

Թե ինչից սկսվեց վեճը, անհայտ է, քանի որ սկզբում կանայք ցածր էին խոսում: Սակայն հետո սկսեցին մեղադրել միմյանց:

՛՛Քո ընկերուհիներն են գրել, ուրեմն մի բանից դժգոհ ես, որ գրել են՛՛,-ասաց Աճեմյանը: Իսկ Մարգարիտ Եսայանն էլ բարձրաձայն հակադարձեց:  Կարենի Աճեմյանն էլ պահանջեց. ՛՛

Մի հատ ձայնդ մի բարձրացրու, իյա, նոր եք եկել, մի քիչ աշխատեք, հետո…՛՛:

 ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության ղեկավար Գոհար Պողոսյանն էլ, ով ևս ներկա էր, փորձում էր ցածրաձայն մեղմել իրավիճակը: Նույնը փորձում էր անել նաև ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրա Կարապետյանը, բայց ապարդյուն:

Կրքերը չհանդարտվեցին պատգամավորները վիճելով հեռացան:

Նշենք, որ ըստ “Ժողովուրդ” օրաթերթի՝  այդ լարվածության պատճառը շաբաթվա վերջում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այցն է Բրազիլիա, Արգենտինա և Ուրուգվայ: Հանրապետական կանայք երկու օր է անհանգսիտ են՝ ով պետք է մեկնի Հովիկ Աբրահամյանի հետ: Պատվիրակության անդամի կազմում մշտապես լինում են Կարինե Աճեմյանն ու Մարգարիտա Եսայանը, բայց այս անգամ ցանկություն են հայտնել մեկնել նաև Ռուզաննա Մուրադյանն ու Կարինե Պողոսյանը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ