Սեռական օրգանը հանեց մտցրեց բոլորիս բերանը … ով է նախագահականի մոտ նստած Աշոտը
Նախագահական նստավայրի դիմաց 4 մանկահասակ երեխաների հետ` բողոքի ակցիա իրականացնող, Աշոտ Խուդոյանի քույրը` Մարիետա Խուդոյանը այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ մանրամասնել է տեղի ունեցածի մանրամասները: Մարիետա Խուդոյանը հրաժարվեց նկարահանվելուց, ասաց` ամաչում է այս առթիվ նախագահական նստավայրի մոտ գալու և խոսելու համար:
“Եղբայրս երեք դատվածություն ունի, ամբողջ կյանքում գաղութներում ու բերդերում ա: Հեղինեն Աշոտի 3-րդ կիննա: Առաջին երկու կանանցից էլ երեխաներ ունի”,-պատմեց Մարիետա Խուդոյանը:
Մարիետա Խուդոյանը տեղեկացնում է, որ հանցագործ եղբայրը “գող” դառնալու նկրտումներով անգամ իր հոր ընկերոջն է խալու մեջ փաթաթել ու նրա տանից գողություն արել:
Քրոջ պատմելով եղբայրը` բերանը կարելու փորձ ունի.”Նա անգամ աչքն է կարել, իրա համար սովորական բան է”:
“Առաջին կնոջ աղջիկը` Մերիկոն, ասեցի մեծ աղջիկա արդեն դարձել` բերեմ տուն: Գիտեք ինձ ինչ ասեց, ասեց` ով ա բերելու: աԱսեցի դե բնականա մայրը չի բերի, տատը կբերի: Ասեց լավա բեր, երկուսին էլ անեմ”:
Մարիետա Խուդոյանը ամաչում է` նման եղբայր ունենալու համար: Նա մտահոգ է եղբոր երեխաների ապագայի համար: Երեխաները մեղք չունեն, որ նման ծնողներ ունեն: Մարիետան պնդում է, որ ոչ ոք Աշոտին չի հանել` տանից:
“Նա… երբ փորձում էի խնդրել, որ երկու ամիս առաջ մահացած եղբորս թողնի թաղվել ծնողներիս կողքին իրա սեռական օրգանը հանեց մտցրեց բոլորիս բերանը”:
Հիշեցնենք, Աշոտ Խուդոյանը բերանը կարած ընտանիքով նստացույց է անում նախագահական նստավայրի մոտ` այսկերպ ներկայացնելով կադաստրի հետ կապված իր բնակարանային պահանջը:
Մանրամասները` Henaran.am-ի ձայնագրության մեջ: