15 Մարտի, Saturday, 2025
KFC

՛՛Սարերի հետեւում չէ այն օրը, երբ Հայաստանի հավաքականը կհայտնվի խոշոր մրցաշարում՛՛. Ռոման Բերեզովսկի

Հայաստանի ազգային հավաքականի եւ Մոսկվայի ՛՛Դինամոյի՛՛ դարպասապահ Ռոման Բերեզովսկին հարցազրույց է տվել, որտեղ պատմել է Հայաստանի հավաքականում իր կարիերայի մասին:

՛՛Ես գոհ եմ, որ պաշտպանում եմ Հայաստանի հավաքականի դարպասը: Այդ պատճառով 18 տարի ես այստեղ եմ: Միայն ցավում եմ, որ չմասնակցեցի որեւէ խոշոր մրցաշարի, բայց ես տեսնում եմ, որ այդ օրը սարերի հետեւում չէ: Դարպասից նայել Մխիթարյանի ու Մովսիսյանի խաղին շատ հաճելի է:
Ես չեմ փոշմանել, որ ընտրել եմ Հայաստանի հավաքականը: Ես կարող էի խաղալ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հավաքականներում, բայց ես ծնվել եմ ԽՍՀՄ-ում: Այդ երկրիը չկա, այդ պատճառով Հայաստանը ես համարում եմ իմ հայրենիքը:

Ճիշտ է ես սլավոնացի եմ, բայց ծնվել եմ Հայաստանում: Ես ինձ 100% հայ չեմ համարում, բայց ինչ որ չափով կովկասցի եմ: Իմ մենթալիտետը համընկնում է հավաքականի խաղացողների մենթալիտետին՛՛,- եզրափակել է Բերեզովսկին:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ