26 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Հրայր Թովմասյանն այցելել է Վարդան Պետրոսյանին

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը երեկ հանդիպել է դերասան Վարդան Պետրոսյանի հետ, ով այս պահին գտնվում է Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ում:  ՛՛Ձեզ կարող եմ վստահեցնել, որ այն պայմաններում, որ գտնվում է Վարդան Պետրոսյանը, չասենք ՝ոչնչով չի զիջում, բայց այնտեղ բոլոր բավարար, անհրաժեշտ պայմանները կան իր առողջությանը հետևելու և բուժումները ստանալու՛՛,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում վսհատեցրեց նախարարը:

Նախարարը Վարդան Պետրոսյանին ասել է, որ իր համար այս պահին կարևորը իր առողջությունն է, համապատասխան հանձնարարություններ ստացել են տվյալ ՔԿՀ բժիշկները, բոլոր՝ ցանկացած դեպքում, եթե անհրաժեշտ կլինի քաղաքացիական հիվանդանոցի բժիշկների, իրեն բուժող, վիրահատող բժիշկների ներկայությունը, ապա նրանք անարգել, ցանկացած պահի հասու կլինեն դերասանի համար: ՛՛Այս պահին ինձ համար կարևոր է նրա առողջությունը, որպեսզի ՔԿՀ-ում գտնվելով նրա հետ ոչինչ չպատահի, նրա առողջությունը չվատանա՛՛,-շեշտեց նախարարը:

Հարցին, թե առհասարակ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու պրակտիկան որքանով է նկապատակահարմար, այն դեպքում երբ 97%-ում է կալանքը որպես խափանման միջոց կիրառվում, Թովմասյանը պատասխանեց.

՛՛Առհասարակ առիթ եմ ունեցել բազմիցս այդ մասին բարձրաձայնելու և նախագահի մամլո քարտուղարի հայտարարությունը այդ ամբողջի հերթական հաստատումն է, մեր խափանման միջոցները և մեր քրեադատավարական պրակտիկան ինձ չեն գոհացնում, մենք ունենք խնդիր դրա հետ, բայց խնդիրը ոչ միայն պրակտիկայի հետ է, այլև մեր օրենսդրական լուծումների՛՛: Թովմասյանն անդրադարձավ այն մեկնաբանություններին, որ եղան նախագահի մամլո քարտուղարի հայտարարության վերաբերյալ:

՛՛Նախագահի մամլո քարտուղարի հաղորդագրությունից երբեք չէր բխում, որ հանրապետության նախագահը ցուցում է տվել խափանման միջոցը փոխելու, հանրապետության նախագահը հստակ հայտարարել է, այդ հաղորդագրության մեջ հստակ էր, որ կոնկրետ դեպքով իր իրավասություններից դուրս էր որևէ հանձնարարություն տալը, հանրապետության նախագահը բարձրաձայնել է մտահոգություն, որ այս ոլորտում ունենք խնդիրներ և մեկ անգամ ևս օրենսդրական պրակտիկային անդրադառնալու անհրաժեշտություն ունենք, այդ մտահոգությունը դրսևորվել է նաև դատաիրավական բարեփոխումների ծրագրով՛՛:

Դիտարկմանը, թե շատերը կառավարությանն են մեղադրել, որ այս օրենքը փոփոխությունների չի ենթարկվում, նա արձագանքեց.  ՛՛Մենք մի շատ շատ լավ բան ունենք՝ բոլորը բոլորին մեղավոր են համարում, բայց ոչ երբեք իրենց, համարեք, որ ես եմ մեղավոր:

Քրեական դատավարության օրենսգիրքը կենդանի, աշխատող սրտի վիրահատության նման մի բան է, դու պիտի փոփոխություններ կատարես, իսկ այնտեղ պրոցեսներ են ընթանում՛՛:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ