02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 28, 2013

Բավական տաք ձմեռ է սպասվում. օդերեւութաբան

Այս տարվա աշնան եղանակը եղել է նորմայի սահմաններում, որեւէ եղանակային շեղումներ չեն նկատվել: այս մասին այսօր ”Հենարան” մամուլի ակումբում ասաց ԱԻՆ հիդրոմեդ ծառայության օդերևույթաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Ըստ նրա` առաջիկա օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, սակայն օդի ջերմաստիճանն առայժմ չի նվազի: Տեղումները հիմնականում կլինեն անձրեւիտեսքով: Իսկ ահա դեկտեմբերի 1-ից ջերմաստիճանը կնվազի […]

Մովսիսյանը վիրահատվել է

Ինչպես հաղորդում է Մոսկվայի ՛՛Սպարտակի՛՛ պաշտոնական կայքը, Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը վիրահատվել է Լոս Անջելեսում: Ռուսական ակումբի բժիշկ Միխայիլ Վարդապետովը նշել է, որ վիրահատությունը բարեհաջող է անցել: Մովիսիսյանը շարք կվերադառնա մոտ 2 ամսից: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի առաջատար հարձակվողը վնասվածք էր ստացել Ռուսաստանի առաջնության ՛՛Զենիթի՛՛ դեմ խաղի ժամանակ:

12 միլիոն ՛՛Ինչ: Որտեղ: Երբ՛՛ խաղի համար

ՀՀ կառավարությունն այսօր որոշում ըդնունեց իր պահուստային ֆոնդի հաշվին Կրթության և գիտության նախարարությանը տրամադրել 12 մլն դրամ ”Իգրա Թի Վի” հեռուստաընկերությունից ՛՛Ինչ: Որտեղ: Երբ՛՛ հեռուստանախագծի արտոնագիրը ևս մեկ տարի ժամկետով ձեռք բերելու նպատակով: Նշենք, որ գումարը նախարարությունը հատկացնելու է ՛՛Փի-Արտ՛՛ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը որոշման նախագիծը ներկայացնող ԿԳ փոխնախարար Կարինե Հարությունյանից հետաքրքրվեց, թե […]

Նազիկ Ավդալյանը ծանրաքաշ տղա ունեցավ

Ծանրամարտի աշխարհի չեմպիոն, գյումրեցի  Նազիկ Ավդալյանը կեսգիշերին արու զավակ է ունեցել “Էրեբունի” բժշկական կենտրոնում: Որդին կշռում է 3 կգ 980 գրամ, հասակը՝ 52 սմ: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը: “Քանի որ պտուղը մեծ  էր, դա բարդ ծննդաբերություն է համարվում, բայց փառք Աստծո, ամեն ինչ բարեհաջող անցավ: Նազիկն արդեն հիվանդասենյակում է”,-ասաց […]

Առաջին հաղթանակը

Թուրքական Անթալիա քաղաքում շարունակվում է շախմատի տղամարդկանց թիմային աշխարհի առաւնությունը: Կայացել է 2-րդ տուրը: 2-րդ տուրում մեր հավաքականը վստահ հաղթանակ է տարել Եգիպտոսի նկատմամբ: Գրանցվել է 3-1 հաշիվը: Հայ շախմատիստներից հաղթանակներ են տարել Վլադիմիր Հակոբյանն ու Տիգրան Պետրոսյանը, իսկ Գաբրիել Սարգսյանն ու Սերգեյ Մովսիսյանը ոչ ոքի են խաղացել: 2-րդ տուրի  մնացած խաղերում Ռուսաստանի հավաքականը 3-1 […]

Տուգանել են ՛՛Սասունցի Դավիթի՛՛ համար. Ոսկու շուկայի 6 հազար աշխատակիցներ գործադուլ են անում /լրացված, վիդեո/

Այս պահին Երեւանի Խորենացի փողոցում գտնվող ոսկու շուկայի շուրջ 6 000 աշխատակիցներ գործադուլ են հայտարարել: Henaran.am-ի հետ զրույցում բարկացած աշխատակիցները նշեցին, որ այլեւս ի վիճակի չեն վճարել օր-օրի ավելացող հարկերն ու տուգանքները: Նրանք նշեցին, որ նախարարության աշխատակիցների կողմից ստուգումները շարունակական բնույթ են կրել, սակայն երեկ լցվել է համբերության բաժակը: “Ասում են` Սասունցի Դավիթ կնիքը նորմալ չի […]

Անապահով ընտանիքների ուսանողներին կօգնեն

ՀՀ կառավարությունն այսօր որոշում ընդունեց 2014 թվականի պետական բյուջեից գումար հատկացնել՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրերի պետական ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տրամադրելու համար: Նշենք, որ ուսանողական նպաստը փոխհատուցում է (լրիվ կամ մասնակիորեն) ուսանողի ուսման վճարը: Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդգծեց, որ սա կարևորագույն որոշում է, և պիտի հանրությանը տեղյակ պահել: ՛՛Աղքատության […]

Եվրոպական բարձրաշխարհիկ զրույցներ Պուտինի այցից առաջ

Երևում է՝ վերջին շրջանում հարավկովկասյան տարածաշրջանային գործընթացների դինամիկան Պուտինին ստիպեց ցույց տալ կովկասյան ռուսական առավելությունները և դեկտեմբերի 2-ին ամենաբարձր՝ պետական այցով ժամանել Հայաստան: Որպես տարածաշրջանային առավելություն Ռուսաստանն օգտագործում է տարածաշրջանային երկրներից մեկի՝ Հայաստանի  անդամակցությունը ռազմական բլոկներից ՀԱՊԿ-ին և սեփական ռազմաբազաների առկայությունը: Այսպիսի առավելությունների Արևմուտքը չի տիրապետում: Պատահական չէ, որ նա այցելելու է նաև Գյումրու ռուսական […]

“Արեւելյան գործընկերության” գագաթնաժողովն այսօր մեկնարկում է

Վիլնյուսում այսօր մեկնարկում է “Արեւելյան գործընկերության” գագաթնաժողովը, փոխանցում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը: Գագաթնաժողովի մասնակիցները կքննարկեն Եվրամիության համագործակցությունը հետխորհրդային 6 երկրների` Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ: Վերջիններիս ղեկավարները, գագաթնաժողովի կայքի փոխանցմամբ, կժամանեն Վիլնյուս: Այս երկու օրերին` այսօր եւ վաղը, գագաթնաժողովին կմասնակցեն 34 երկրների ներկայացուցիչներ, ինչպես նաև` ԵՄ-ի ղեկավարությունը: Նշվում է, որ միանշանակ է նախաստորագրումը Մոլդովայի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՀոկտեմբերիԴեկտեմբերի