08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Տուգանել են ՛՛Սասունցի Դավիթի՛՛ համար. Ոսկու շուկայի 6 հազար աշխատակիցներ գործադուլ են անում /լրացված, վիդեո/

Այս պահին Երեւանի Խորենացի փողոցում գտնվող ոսկու շուկայի շուրջ 6 000 աշխատակիցներ գործադուլ են հայտարարել: Henaran.am-ի հետ զրույցում բարկացած աշխատակիցները նշեցին, որ այլեւս ի վիճակի չեն վճարել օր-օրի ավելացող հարկերն ու տուգանքները: Նրանք նշեցին, որ նախարարության աշխատակիցների կողմից ստուգումները շարունակական բնույթ են կրել, սակայն երեկ լցվել է համբերության բաժակը:

“Ասում են` Սասունցի Դավիթ կնիքը նորմալ չի դրոշմվել ու ամեն ապրանքը տուգանում են 50 000 դրամով: Երեկ մարդ ա եղել, որ մինչեւ 3 միլիոն տուգանվել ա: Մենք ինչ անենք, որ ձիու ոտքը լավ չի երեւում”,- ասաց աշխատակցուհի Արփի Սիմոնյանը:

“Եթե իրենք մեզ համար լուծում չգտնեն, 6 000 հոգով կկանգնենք նախարարության դիմաց` չգիտենք էլ` ֆինանսներն է, թե էկոնոմիկան”,-նշեցին վրդովված վաճառողները: 

Ավելի ուշ վաճառողները երթով հասան կառավարության շենք: Նրանց պահանջին ծանոթանալու համար հանդիպման եկավ ՀՀ կառավարության և դիմում բողոքների վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը: Ծանոթանալով իրավիճակին՝ Ղազարյանը խորհուրդ տվեց գրավոր նամակ փոխանցել կառավարությանը, որը քննելուց հետո հստակ որոշում կկայացվի:

Կառավարության ներկայացուցիչը  վստահեցրեց, թե աշխատողները կարող են վերադառնալ շուկա և սովորականի պես աշխատել, քանի որ մինչ որոշման հրապարակումը ՛՛որեւէ ստուգող՛՛ նրանց չի անհանգստացնի:

Մանրամասները `Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ