18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Բավական տաք ձմեռ է սպասվում. օդերեւութաբան

Այս տարվա աշնան եղանակը եղել է նորմայի սահմաններում, որեւէ եղանակային շեղումներ չեն նկատվել: այս մասին այսօր ”Հենարան” մամուլի ակումբում ասաց ԱԻՆ հիդրոմեդ ծառայության օդերևույթաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Ըստ նրա` առաջիկա օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, սակայն օդի ջերմաստիճանն առայժմ չի նվազի: Տեղումները հիմնականում կլինեն անձրեւիտեսքով:

Իսկ ահա դեկտեմբերի 1-ից ջերմաստիճանը կնվազի մոտ 4-6 աստիճանով, Երեւանում գիշերն արդեն բացասական եղանակ կդիտվի:

Անդադառնալով 2013-2014 թթ.-ի ձմռան օդերեւույթաբանական բնութագրին ու կանխատեսմանը` Գ. Սուրենյանը նշեց, որ Հայաստանում ձմեռները լինում են ծայրահեղ տարբեր:

“Կամ էքստրեմալ ցուրտ է նկատվում, կամ ծայրահեղ տաք եղանակ: Այս տարի դեկտեմբեր ամիսը կլինի նորմային մոտ: Հատկապես տաք կլինի դեկտեմբերի առաջին տասնօրյակը”,- նշեց բանախոսը` հավելելով, որ հունվար եւ փետրվար ամիսներն ավելի տաք կլինեն, ջերմաստիճանն էլ նորմայից բարձր կլինի: Հատկապես տաք կլինի հունվար ամիսը:

Սակայն ամբողջ ձմեռվա ընթացքում տեղումները կլինեն միջինից բարձր: Սակայն քանի որ տաք ձմեռ է սպասվում, տեղումները շատ ժամանակ կլինեն անձրեւի տեսքով: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ