08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

“Արեւելյան գործընկերության” գագաթնաժողովն այսօր մեկնարկում է

Վիլնյուսում այսօր մեկնարկում է “Արեւելյան գործընկերության” գագաթնաժողովը, փոխանցում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը:

Գագաթնաժողովի մասնակիցները կքննարկեն Եվրամիության համագործակցությունը հետխորհրդային 6 երկրների` Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ: Վերջիններիս ղեկավարները, գագաթնաժողովի կայքի փոխանցմամբ, կժամանեն Վիլնյուս: Այս երկու օրերին` այսօր եւ վաղը, գագաթնաժողովին կմասնակցեն 34 երկրների ներկայացուցիչներ, ինչպես նաև` ԵՄ-ի ղեկավարությունը:

Նշվում է, որ միանշանակ է նախաստորագրումը Մոլդովայի եւ Վրաստանի կողմից: Ադրբեջանը կստորագրի ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիր:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա կայքը գրում է, որ դեռ հուլիսի 24-ին Երեւանը հայտարարել էր, որ ԵՄ-ի հետ 3 տարի տևած բանակցությունները հաջող ավարտ են ունեցել: Սակայն սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը Մոսկվայում Պուտինի հետ բանակցություններից հետո հայտնել էր, որ Հայաստանը ցանկություն ունի մտնել Մաքսային միություն: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ