02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 16, 2013

Տիգրան Սարգսյանն ընդունել է Բորիս Էյֆմանին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ  Բորիս Էյֆմանին: Կառավարության ղեկավարը ողջունել է մեծանուն մշակութային գործչի գլխավորությամբ Սանկտ Պետերբուրգի բալետի պետական ակադեմիական թատրոնի երևանյան հյուրախաղերի անցկացումը և վստահություն հայտնել, որ ներկայացումները կանցնեն մեծ հաջողությամբ: Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ Բորիս Էյֆմանի այցը մեր երկիր կնպաստի նաև բալետային արվեստի հետագա զարգացմանն ու համատեղ […]

“Իմ ընկեր Մարգոն”

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքում գրառում է արել, որով ցանկացել է արտահայտել իր կարծիքը ու վերաբերմունքը ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանի նկատմամբ: “Մարգոն իմ տեսակից է, իմ ընկերն է Ես շատ ցավում եմ, որ իմ ամենասիրած լրագրողներից մեկը՝ Մարգարիտ Եսայանը գրիչը վայր է դրել. նրա բազմաթիվ նյութեր կարդացել եմ անհագ ուշադրությամբ, իմ լավագույն հարցազրույցներից շատերը հենց Մարգոն […]

Դպրոցականները հարձակվել են սեքս-շոփի վրա

Սանկ-Պետերբուրգի ոստիկանությունը երկու դպրոցականի է ձերբակալել, ովքեր մեղադրվում են ավազակային հարձակումների մեջ: Դեռահասները հարձակվել են սեքս-շոփերի եւ գեղեկցության սրահների վրա, տեղեկացնում է newsru.com-ը: Նախնական տեղեկություններով` ութերորդ դասարանցի երկու աշակերտները հարձակվել են սեքս-շոփի, ապա` գեղեկցության սրահի վրա եւ թալանել երկու կանանց: 

Հայաստանը հաղթեց Ռուսաստանին

Վարշավայում շարունակվում է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը: Կայացած 7-րդ տուրում Հայաստանի հավաքականը սկզբունքային մրցավեճում կարողացավ առավելության հասնել Ռուսաստանի հզոր հավաքականի նկատմամբ: Հայ շախմատիստները հաղթանակ տարան 2.5 – 1.5 հաշվով: Հայաստանին հաղթանակ պարգեւեց Գաբրիել Սարգսյանը, ով առավելության հասավ Տոմաշեւվսկու նկատմամբ: Մնացած պարտիաներում Արոնյանը ոչ ոքի խաղաց Գրիշչուկի հետ, Մովսիսյանը Սվիդլերի հետ, իսկ Հակոբյանը Մորոզեւիչի հետ: Հաղթանակից […]

Ֆուտբոլում պարտությունը հանդուրժում են, քաղաքականության մեջ` ոչ … պաշտոնյաները ֆուտբոլ խաղացին /վիդեո/

Այսօր նոյեմբերի 16-ին “Դինամո” մարզահամալիրում ֆուտբոլային խաղում միմյանց հետ ուժերը չափեցին երիտասարդ քաղաքական, պետական գործիչները և տարբեր բուհերի ուսանողներից կազմված թիմը: Ֆուտբոլային հանդիպման կազմակերպիչը Հայաստանի երիտասարդական հիմնադրամն է և խաղը անմիջականորեն կապվում է Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային տոների հետ: Քաղաքական, պետական գործիչների թիմում խաղացին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը, ՀՀ […]

Կայացել է Երեւանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի նիստը

Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի նիստի ընթացքում քննարկվել են Երիտասարդության և Ուսանողության միջազգային օրերին նվիրված Երևանի քաղաքապետարանում նախատեսվող միջոցառման հետ կապված հարցեր: Նիստին ներկա է գտնվել նաև ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը: Ողջունելով խորհրդի անդամներին, վերջինս առանձնակի կարևորել է երիատասարդության ակտիվ մասնակցությունը ինչպես քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում […]

Րաֆֆուն աղոթքը օգնեց. ՀԱԿ-ը երաշխավորողը չէ

”Արդյոք մենք կարող ենք խոստանալ, որ իշխանությունները ևս մեկ անգամ ՛՛մարտի մեկի՛՛ նման հանցագործություն ու սպանություններ չեն կատարի՛՛,-ի պատասխան Henaran.am-ի հարցի` ՀԱԿ-ը կարող է երաշխավորել, որ ՛՛մարտի մեկը՛՛ չի կրկնվի հանրահավաքների դեպքում, ասաց խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նշենք, որ վերջինս ասուլիսին հայտնել էր, որ եթե իրենք տեսնեն, որ կարող է լինել այնպիսի գործընթաց, որը հաջողությամբ […]

Վարչապետն ընդունել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակին արժանացած Ցուգիո Մակիմոտոյին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության և «Թեքնո վիժն» ընկերության նախագահ, «Հիտաչի» ընկերության նախկին գործադիր տնօրեն, Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի մրցանակին արժանացած Ցուգիո Մակիմոտոյին:  Տիգրան Սարգսյանը շնորհավորելով Ցուգիո Մակիմոտոյին ՀՀ նախագահի մրցանակին արժանանալու կապակցությամբ՝ նշել է. «Ինձ համար մեծ պատիվ է Ձեզ նման հեղինակավոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՀոկտեմբերիԴեկտեմբերի