02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 16, 2013

Արտակ Բուդաղյանը Սերժ Սարգսյանի հետ մասնավոր զրույց չի ունեցել. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ” թերթը գրում է. Նախօրեին տեղեկատվություն եղավ, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկայի առանձնատան մոտ միջադեպի ժամանակ վիրավորված Արտակ Բուդաղյանը, ով այս գործով անցնող միակ մեղադրյալն է, հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ վերջինիս ԼՂՀ կատարելիք այցի ժամանակ։ Երեկ, երբ փորձում էին հանդիպման մանրամասները ճշտել, մասնավորապես՝ ինչ է խոսվել դրա ժամանակ, մարզպետի տան մոտ […]

Ռոզա Ծառուկյանն առողջական խնդիրներ ունի. Հրապարակ

“Հրապարակը” գրում է, որ Գագիկ Ծառուկյանի մայրը՝ Ռոզա Ծառուկյանը, առողջական խնդիրներ ունի։ Թերթի տեղեկություններով՝ նա վերջերս մեկնել է դստեր մոտ՝ Եվրոպա, բուժման կուրս ստանալու։ Առողջական խնդիրների պատճառով նա այս տարի չի կարողացել նույնքան ակտիվ մասնակցել “Մուլտի ագրոյի” գյուղմթերքների հավաքմանը, ինչպես ամեն տարի անում էր: Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Համայնքի ղեկավարը կգնա արտագնա աշխատանքի.Ժողովուրդ

“Ժողովուրդ” թերթը գրում է.  “ՀՀ Արագածոտնի մարզի Ջրամբար համայնքում այս տարվա նոյեմբերի 17–ին տեղի է ունենալու համայնքի ղեկավարի ընտրություն։ Գրանցվել են երկու թեկնածու՝ ներկայիս անկուսակցական համայնքապետ Գարիկ Գևորգյանը և Ջրամբարի գյուղապետարանի համակարգչային օպերատոր Նազելի Մկրտչյանը։ Գարիկ Գևորգյանը “Ժողովուրդ” թերթի հետ զրույցում անկեղծացել է,  որ Նազելի Մկրտչյանը ստիպված է եղել առաջադրել իր թեկնածությունը, քանի որ գյուղապետի […]

Արցախի իշխանություններն են միջնորդել. Ժողովուրդ

 “Ժողովուրդը” գրում է, որ երեկ ՀՀ ՏՄՊՊՀ-ն մանկապարտեզներին, մանկատներին եւ ծերանոցներին սնունդ մատակարարող “Երեքնուկ”, “Սեար գրուպ”, “Ամարաս Յուս” ընկերություններին տուգանել է 15 մլն-ական դրամով։  “Ինչո՞ւ, բացատրենք. օրինակ՝ “Ամարաս Յուս”–ը թիվ 38 մանկապարտեզում հաղթել է մատակարարման մրցույթում, սակայն հրաժարվել է ծառայություն մատուցել՝ զիջելով 2-րդ տեղը զբաղեցրած “Սեար գրուպ”–ին։ Արդյունքում՝ թթվասեր մատակարարելու համար պետությանը ներկայացվել է 740 դրամին […]

Ոստիկանապետի խորհրդական Էդիկ Բարսեղյանը/Լոնդիկ/ պարտադրում է. Չորրորդ իշխանություն

“Չորրորդ իշխանությունը” գրում է, որ նոյեմբերի 14-ին Արարատի նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանին (Լոնդիկ) պատկանող “Ռենեսանս” ռեստորանում տեղի է ունեցել հերթական “էլիտար” հարսանիքը։ Թերթը նշել է, որ ոստիկանապետ Վովա Գասպարյանի խորհրդական դառնալուց հետո էլ Լոնդիկը շարունակում է մարզի հարուստ բնակիչներին պարտադրել բոլոր խնջույքները կազմակերպել իր ռեստորանում։  “ՉԻ” աղբյուրների փոխանցմամբ՝ այս անգամ գյուղնախարարի տեղակալ Սամվել Գալստյանն է […]

Զարուհուն շատ կլիներ. 168 ժամ

ԱԺ քառօրյա նստաշրջանում մեծ աղմուկ բարձրացրեց ԱԺ “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Զարուհի Փոստաջնջյանի կողմից ներկայացված “ԼՂՀ ճանաչելու մասին” ՀՀ օրենքի նախագաիծը: Քվերակությանը մասնակցեց 11 հոգի: “168 ժամ”-ի այն  դիտարկմանը, թե ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հայտարարությունից հետո, թե մեծամասնությունը “տհաճությամբ” չի մասնակցում քվեարկությանը, տպավորություն է, որ բոյկոտում եք հենց Զարուհի Փոստանջյանին եւ ոչ թե օրինագիծը, ՀՀԿ-ական […]

Գալուստ Գրիգորիչն էլ չկարողացավ. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակի” տեղեկություններով, օրերս խորհրդարանի միջանցքում իրար հետ վիճած հանրապե­տական խմբակցության պատ­գամավորներ Մարգարիտ Եսայանին եւ Կարինե Աճեմյանին հաշտեցնելու փորձ է արել խմ­բակցության ղեկավար Գալուստ Աահակյանը: Վերջինիս ջանքե րը, սակայն, ապարդյուն են ան­ցել: Տիկնայք մնացել են անդրդվելի: Թերթը հիշեցնում է, որ նրանք վիճել էին Ազգային ժողովի նախա­գահ Հովիկ Աբրահամյանի Բրազիլիա մեկնելու վերաբերյալ մա­մուլի հրապարակումից հետո: Տիկին […]

Ծառուկյանը 8 միլիարդ դրամի հարկ չի վճարել. Ժամանակ

 Անցած կիրակի օրը կայացած Արարատի քաղաքապետի ընտրություններում “Բարգավաճ Հայաստան” կուսակցության համար հաղթանակի գրանցումը խիստ կարեւոր էր ոչ միայն քաղաքական առումով: “Ժամանակի” տեղեկություններով՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող “Արարատցեմենտ” գործարանը ահռելի՝ մոտ 8 միլիարդ դրամ կամ 20 միլիոն դոլար գույքահարկի եւ հողի հարկի պարտք ունի Արարատի քաղաքապետարանին: Գ. Ծառուկյանը, փաստորեն, խնդիր էր դրել ամեն գնով Արարատում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՀոկտեմբերիԴեկտեմբերի