Ծառուկյանը 8 միլիարդ դրամի հարկ չի վճարել. Ժամանակ
Անցած կիրակի օրը կայացած Արարատի քաղաքապետի ընտրություններում “Բարգավաճ Հայաստան” կուսակցության համար հաղթանակի գրանցումը խիստ կարեւոր էր ոչ միայն քաղաքական առումով:
“Ժամանակի” տեղեկություններով՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող “Արարատցեմենտ” գործարանը ահռելի՝ մոտ 8 միլիարդ դրամ կամ 20 միլիոն դոլար գույքահարկի եւ հողի հարկի պարտք ունի Արարատի քաղաքապետարանին:
Գ. Ծառուկյանը, փաստորեն, խնդիր էր դրել ամեն գնով Արարատում իր քաղաքապետն ունենալ, որպեսզի խուսափի այդ հարկերը վճարելուց: Բանն այն է, որ Արարատի նախորդ քաղաքապետերի պաշտոնավարման ժամանակ նրան հաջողվել է նշված հարկերը վճարելուց խուսափել:
Շարունակությունը թերթի այսօրվա համարում: