08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Արցախի իշխանություններն են միջնորդել. Ժողովուրդ

 “Ժողովուրդը” գրում է, որ երեկ ՀՀ ՏՄՊՊՀ-ն մանկապարտեզներին, մանկատներին եւ ծերանոցներին սնունդ մատակարարող “Երեքնուկ”, “Սեար գրուպ”, “Ամարաս Յուս” ընկերություններին տուգանել է 15 մլն-ական դրամով։ 

“Ինչո՞ւ, բացատրենք. օրինակ՝ “Ամարաս Յուս”–ը թիվ 38 մանկապարտեզում հաղթել է մատակարարման մրցույթում, սակայն հրաժարվել է ծառայություն մատուցել՝ զիջելով 2-րդ տեղը զբաղեցրած “Սեար գրուպ”–ին։ Արդյունքում՝ թթվասեր մատակարարելու համար պետությանը ներկայացվել է 740 դրամին համարժեք գնային առաջարկ, սակայն մատակարարվել 11500 դրամով։ 

Ըստ մեր լավատեղյակ աղբյուրների` “Երեքնուկ”–ի, “Սեար գրուպ”–ի եւ “Ամարաս Յուս”–ի տնօրենը նույն մարդն է՝ Յուրա Ադյան։ Նա արմատներով Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Ղազարահող գյուղից է, նրա համար Արցախի իշխանությունները ամենաբարձր մակարդակով միջնորդել են, որ “շատ չնեղացնեն”։ Օրինախախտներից մեկի սեփականատերն էլ, ըստ “Ժողովուրդ”–ի աղբյուրների, Երեւանի քաղաքապետարանի վարչության պետերից մեկն է, որի անունը ճշտվում է”,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ