06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

“Իմ ընկեր Մարգոն”

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքում գրառում է արել, որով ցանկացել է արտահայտել իր կարծիքը ու վերաբերմունքը ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանի նկատմամբ:

“Մարգոն իմ տեսակից է, իմ ընկերն է

Ես շատ ցավում եմ, որ իմ ամենասիրած լրագրողներից մեկը՝ Մարգարիտ Եսայանը գրիչը վայր է դրել. նրա բազմաթիվ նյութեր կարդացել եմ անհագ ուշադրությամբ, իմ լավագույն հարցազրույցներից շատերը հենց Մարգոն է վերցրել։

Մի խոսքով՝ տխուր եմ, որ թեկուզև ժամանակավորապես կորցրել ենք մեր «համքարության» արժեքավոր անդամներից մեկին։

Բայց Մարգոյի համար անչափ ուրախ եմ, որ գտել է գործունեության նոր դաշտ՝ նույն սկզբունքայնությամբ, հավասարակշիռ կեցվածքով։ Ուրախ եմ, որ խորհրդարանում մեր տեսակից մարդ կա։
Ուրախանում եմ, որ խորհրդարանական ամբիոնից լսում եմ ընկերոջս ելույթները, տխրում եմ,երբ ընկերոջս հանիրավի մեղադրում են։

Մարգարիտ Եսայանը տաղանդավոր լրագրող է, լավ ընկեր, այսօր պատգամավոր է, վաղը գուցե նախարար լինի, բայց վստահաբար՝ հավատարիմ է իր տեսակին։ Մի խոսքով՝ ինքը միշտ մնալու է իմ ընկեր Մարգոն…:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ