22 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

Տիգրան Սարգսյանն ընդունել է Բորիս Էյֆմանին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ  Բորիս Էյֆմանին: Կառավարության ղեկավարը ողջունել է մեծանուն մշակութային գործչի գլխավորությամբ Սանկտ Պետերբուրգի բալետի պետական ակադեմիական թատրոնի երևանյան հյուրախաղերի անցկացումը և վստահություն հայտնել, որ ներկայացումները կանցնեն մեծ հաջողությամբ: Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ Բորիս Էյֆմանի այցը մեր երկիր կնպաստի նաև բալետային արվեստի հետագա զարգացմանն ու համատեղ նոր ծրագրերի իրականացմանը:

ՌԴ ժողովրդական արտիստն իր հերթին նշել է, որ Հայաստանն ունեցել է և այսօր էլ ունի բալետի մեծ արտիստներ, ովքեր բարձր են պահում մեր երկրի պատիվը ողջ աշխարհում: Բորիս Էյֆմանը հույս է հայտնել, որ հետագայում կհաջողվի հայ գործընկերների հետ բերամադրել նոր ներկայացումներ:  

Այնուհետև Բորիս Էյֆմանը վարչապետին է ներկայացրել իր առաջիկա ծրագրերն ու նախագծերը:   

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ