11 Հունիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայաստանը հաղթեց Ռուսաստանին

Վարշավայում շարունակվում է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը: Կայացած 7-րդ տուրում Հայաստանի հավաքականը սկզբունքային մրցավեճում կարողացավ առավելության հասնել Ռուսաստանի հզոր հավաքականի նկատմամբ: Հայ շախմատիստները հաղթանակ տարան 2.5 – 1.5 հաշվով: Հայաստանին հաղթանակ պարգեւեց Գաբրիել Սարգսյանը, ով առավելության հասավ Տոմաշեւվսկու նկատմամբ: Մնացած պարտիաներում Արոնյանը ոչ ոքի խաղաց Գրիշչուկի հետ, Մովսիսյանը Սվիդլերի հետ, իսկ Հակոբյանը Մորոզեւիչի հետ: Հաղթանակից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը վաստակեց 11 միավոր եւ Ադրբեջանի հետ կիսում է երկրորդ տեղը: Առաջատարը Ֆրանսիան է՝ 12 միավորով:

Շարունակում է վստահ հաղթանակների շարքը մեր կանանց հավաքականը: Մեր թիմը 7-րդ տուրում 3-1 հաշվով հաղթեց Լեհաստանի երկրորդ հավաքականին: Հաղթանակներ տարան Դանիելյանը, Մկրտչյանը, Գալոյանը, իսկ Կուրսովան պարտություն կրեց: Մեր կանայք նույնպես վաստակեցին 11 միավոր:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ