02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 12, 2013

Փաստաբանը խնդրեց.Սայաթ-Նովա 10-ում բնակիչները չեն ընկրկում /լրացված/վիդեո/

Այսօր Սայաթ Նովա 10 հասցեում սկսված բնակիչների խոսքով` ապօրինի շինարարության շուրջ տեսակետները ամփոփվեցին շրջակա հինգ շենքերի բնակիչների կողմից պատրաստված տեսաֆիլմի ցուցադրությամբ: Մինչ “Լարկո գրուպ” շինարարական ընկերության աշխատակիցները աշխատանքներ էին կատարում բնակիչների փաստաբան Ալբերտ Կանդալյանը փորձեց բանակցել “Լարկո գրուպի” իրավաբանի հետ` խնդրելով դադարեցնել շինարարության ընթացքը, քանի որ տրված փորձագիտական եզրակացության մեջ մի շարք կետեր հակասում են […]

Microsoft-ի Office-ի ամպային ծառայությունը Հայաստանում հասանելի կլինի

Այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ Microsoft-ի ներկայացուցչության տնօրեն Գրիգոր Բարսեղյանն ասել է, որ այսօրվանից Հայաստանում պաշտոնապես հասանելի է դառնում  Office365 ամպային ծառայությունը: Ծառայությունը նախատեսված է ինչպես տնային օգտագործողների, այնպես էլ ցանկացած չափի կազմակերպությունների համար: Ունեն նաեւ հատուկ առաջարկներ: Բանախոսի հավաստմամբ` բոլոր օգտվողները հնարավորություն ունեն գրանցվել, չորս ամսով ստանալ ժամանակավոր ծառայությունը, փորձակել, հետո նոր […]

Փաշինյանը կրկին լուսանկարեց

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ազգային ժողովը ընտրեց Վերահսկիչ պալատի նախագահին: Քվեարկությանը, սակայն, մասնակցեցին ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանն ու Հրանտ Բագրատյանը: Իսկ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նախապես հայտարարել էր, որ իրենք չեն մասնակցելու քվեարկությանը: Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն այս անգամ էլ լուսանկարել էր իր քվեաթերթիկը։ Հարցին, թե անհրաժեշտություն գտնում է այս անգամ էլ քվեն նկարել, […]

Նախկին նախագահի նստավայրի մոտ կտրած ականջով, մերկ ոստիկանի են գտել

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի նստավայրի մոտ, որը գտնվում է Զուգդիդիում, ոստիկանության վիրավոր աշխատակցի են գտել, փոխանցում է INTERFAX.RU-ն:  Ոստիկանն ամբողջովին մերկ է եղել, արյունլվա, ականջն էլ կտրած: Ականատեսները հայտնել են, որ տղամարդուն դուրս են գցել անցնող միկրոավտոբուսից: Ոստիկանը հոսպիտալացվել է: Նրա վիճակը ծանր է:  Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Սեւանում մարդ է ջրահեղձվել

Նոյեմբերի 12-ին, ժամը 12.00-ին ԱԻՆ տեղեկատվություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևանա լճում՝ Արտանիշ գյուղի մոտ կա ջրահեղձված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատը: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Ընդհանրապես իրականության հետ կապ չունեն

ՎՊ նորընտիր նախագահ Իշխան Զաքարյանը ելույթ ունենալով նախ շնորհակալություն հայտնեց Սերժ Սարգսյանին, ապա` խորհրդարանին: ՛՛Իմ շնորհակալությունն եմ հայտնում նախագահին ու ԱԺ-ին, համոզված ասում եմ, որ սա շատ ավելի պարտավորեցնող է, քան առաջին անգամ ընտրվելու դեպքում էր, շատ շնորհակալ եմ՛՛,-ասաց Զաքարյանը Ապա լրագրողների հետ ճեպազրույցում Զաքարյանն ասաց, որ ինչ-որ վերաբերում էր ՎՊ գործունեությանը, ապա իր ելույթի […]

Ամենավատ արաբական երկիրը կանանց համար

Սոցհարցումների համաձայն` կանանց համար ամենավատ արաբական պետություն է ճանաչվել Եգիպտոսը, փոխանցում է РИА Новости-ն: 22 արաբական երկրներից Եգիպտոսը հայտնվել է վերջին տեղում առաջին հերթին այն պատճառով, որ այս երկրում կանայք շատ հաճախ են ենթարկվում սեռական բռնության: Բացի այդ, երկրի խորհրդարանում կանանց ներկայությունը կտրուկ նվազել է՝ հասնելով 2 տոկոսի: Մասնագետները նաեւ նշում են, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով` […]

Հովիկ Աբրահամյանը զղջացե՞լ է /վիդեո/

Աժ-ում Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածուի քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ի պատասխան հարցի, թե ինչու նախագահ Սերժ Սարգսյանը վերաառաջադրեց Իշխան Զաքարյանին ՎՊ նախագահի պաշտոնում, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. ՛՛Դա ԱԺ նախագահի լիազորությունը չէ: Հանրապետության նախագահը որոշում կայացրեց և առաջադրեց իր թեկնածությունը: Իսկ այսօրվա քվեարկության արդյունքում որոշում կկայացվի՝ ԱԺ կողմից կնշանակվի, թե ոչ՛՛: Հարցին, թե […]

Իշխան Զաքարյանը վերընտրվեց ՎՊ նախագահի պաշտոնում

Ազգային ժողովում քիչ առաջ ներկայացվեցին Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածու Իշխան Զաքարյանի քվեարկության արդյունքները: Իշխան Զաքարյանը վերընտրվեց այս պաշտոնում:  ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը հայտնեց, որ քվարկությանը մասնակցել է 101 պատգամավորից, անվավեր քվեաթերթիկ չի եղել:  Կողմ է քվեարկել 88 պատգամավոր, դեմ 13:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՀոկտեմբերիԴեկտեմբերի