12 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ընդհանրապես իրականության հետ կապ չունեն

ՎՊ նորընտիր նախագահ Իշխան Զաքարյանը ելույթ ունենալով նախ շնորհակալություն հայտնեց Սերժ Սարգսյանին, ապա` խորհրդարանին: ՛՛Իմ շնորհակալությունն եմ հայտնում նախագահին ու ԱԺ-ին, համոզված ասում եմ, որ սա շատ ավելի պարտավորեցնող է, քան առաջին անգամ ընտրվելու դեպքում էր, շատ շնորհակալ եմ՛՛,-ասաց Զաքարյանը

Ապա լրագրողների հետ ճեպազրույցում Զաքարյանն ասաց, որ ինչ-որ վերաբերում էր ՎՊ գործունեությանը, ապա իր ելույթի մեջ նշել է արդեն: ՛՛Այն սկզբունքները, ինչով մենք պետք է առաջնորդվենք հետագայում, դրանց մասը ևս նշեցի, սակայն ՎՊ նախագահի ընտրության հետ կապված եղան նաև այլ հարցադրումներ, ես կարծում եմ դրանք բացարձականապես կապ չունեին ոչ օրվա թեմայի հետ և ոչ էլ ընդհանրապես իրականության հետ և այս առումով լրատվամիջոցներից մեկին ընդարձակ հարցազրույց եմ տալու և պատասխանելու եմ բոլոր հարցերին՛՛:

Իշխան Զաքարյանը նաև նշեց, որ օրերս մամլո ասուլիս կտա ու կպատասխանի բոլոր հարցերին: Մյուս բոլոր հարցերը նա անպատասխան թողեց ու հեռացավ: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ