05 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Հովիկ Աբրահամյանը զղջացե՞լ է /վիդեո/

Աժ-ում Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածուի քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ի պատասխան հարցի, թե ինչու նախագահ Սերժ Սարգսյանը վերաառաջադրեց Իշխան Զաքարյանին ՎՊ նախագահի պաշտոնում, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. ՛՛Դա ԱԺ նախագահի լիազորությունը չէ:

Հանրապետության նախագահը որոշում կայացրեց և առաջադրեց իր թեկնածությունը: Իսկ այսօրվա քվեարկության արդյունքում որոշում կկայացվի՝ ԱԺ կողմից կնշանակվի, թե ոչ՛՛: Հարցին, թե համամիտ չէ ընդդիմության հետ, որ չարաշահումները չեն կարող բացահայտվել, ԱԺ նախագահը պատասխանեց. ՛՛Եթե մենք տեսակետների հետ հաշվի նստենք՝ կխճճվենք, որովհետև այդ տեսակետներն այնքան շատ են և շինծու, որոնց հետ հաշվի նստելու կարիք չկա՛՛:

Լրագրողները ևս մեկ անգամ հետաքրքրվեցին, թե փոշմանել է ՎՊ բացահայտումների հետ կապված իր հայտարարության համար: ՛՛Իմ տեղը դուք որոշում մի կայացրեք՝ ես փոշմանել եմ, թե չէ: Ես իմ տեսակետը հայտնել եմ, մի քանի անգամ այս հարցին պատասխանել եմ, և մենք չենք իրավապահ այն մարմինը, որ գնահատական պիտի տանք: Ուղղակի մենք ուղարկել ենք այդ փաթեթը գլխավոր դատախազություն՛՛:

ԱԺ նախագահը շեշտեց, թե ՛՛բոլորս պատասխանատու ենք, որ Վերահսկիչ պալատը նորմալ աշխատի և պետք է նորմալ աշխատանքի արդյունքում վեր հանեն այն խախտումները, թերությունները, չարաշահումները, որոնք իրոք ճիշտ են, հիմնավոր են:

Մենք պետք է ձեռնպահ մնանք անհիմն քննադատություններից: ՎՊ-ի խնդիրը դա է, որ պետք է վերհանի այն խնդիրները, որոնք իրականությանը համապատասխան են, ոչ թե հնչեցվեն ԱԺ ամբիոնից, գնահատականներ տրվեն, բայց արդյունքում իրավական որևէ խախտում չլինի, սա շատ կարևոր է, և ՎՊ- նախագահի ուշադրությունը ես հրավիրել եմ այս հանգամանքի վրա, որ հիմնավորվի, հետո նոր ներկայացվի այս ամբիոնից՛՛:

Դիտարկմանը, այսինքն՝ Ի. Զաքարյանը զրպարտում էր, ԱԺ նախագահն այսպես արձագանքեց՝ Ձեզ ոչ: Նաև ասաց, թե տեղյակ չէ դատախազություն ուղարկված փաթեթից. ՛՛Ուղարկել եմ, մենք դեռ պատասխանը չունենք: Կարծում եմ, կպատասխանեն մեզ՝ թաքցնելու հարց չի՛՛: Լրագրողները հարցրին նաեւ Աբրահամյանի անկեղծության չափից: 

Մանրամասները ՝ տեսանյութում: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ