05 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Փաշինյանը կրկին լուսանկարեց

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ազգային ժողովը ընտրեց Վերահսկիչ պալատի նախագահին: Քվեարկությանը, սակայն, մասնակցեցին ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանն ու Հրանտ Բագրատյանը: Իսկ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նախապես հայտարարել էր, որ իրենք չեն մասնակցելու քվեարկությանը:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն այս անգամ էլ լուսանկարել էր իր քվեաթերթիկը։ Հարցին, թե անհրաժեշտություն գտնում է այս անգամ էլ քվեն նկարել, Նիկոլ Փաշինյանը չպատասխանեց՝ միայն ժպտաց։ Սակայն քվեախցից դուրս գալուց հեռախոսի տեսանկարահանման ֆունկցիան նա չէր անջատել։ Մեր դիտարկմանը, թե ՀԱԿ-ի որոշմանը հակառակվում է, նա պատասխանեց. ՛՛Ես հարգում եմ ՀԱԿ-ի որոշումը, բայց  նաև հավատարիմ եմ մնում իմ սկզբունքներին՛՛։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել, որ դեմ է քվեարկելու։ 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ