Ուժեղ պայթյուն մերձմոսկովյան տարածքում. հինգ զոհ /վիդեո/

Մերձմոսկովյան Սերգիեւ Պասադի շենքերից մեկում գազի պայթյունից զոհվել է հինգ մարդ, այդ թվում` 6 ամսական երեխա: Վիրավորների թիվը յոթն է: Նախնական տեղեկություններով` բնակարաններից մեկում կենցաղային գազ է պայթել: այժմ ընթանում են փրկարարա-որոնողական աշխատանքներ: Զոհերի ընտանիքները կստանան 500 հազարական ռուբլի: Պայթյունի պահի տեսագրությունը հայտնվել է համացանցում, փոխանցում է РИА Новости-ն: