10 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2013

Վթարի հետեւանքով զինծառայող է մահացել

Հոկտեմբերի 11-ին ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով՝ ժամը 13:30-ի սահմանում զինվորական հոսպիտալում մահացել է ժամկետային զինծառայող, 1993 թ. ծնված Ժակ Գեւորգի Գալստյանը: ԼՂՀ պաշտպանության բանակը կիսում է ծանր կորստյան վիշտը եւ իր զորակցությունը հայտնում Ժակ Գալստյանի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:

Տոնը խանգարեց ասուլիսին

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը այսօր չներկայացավ նախապես կազմակերպած մամլո ասուլիսին: Ասուլիսի թեման “Զվարթնոց” օդանավակայանի շենքի քանդելու և շենքի վարձակալած կողմի վարած քաղաքականությանն էր առնչվում: Մկրտիչ Մինասյանը հեռախոսազանգի միջոցով տեղեկացրել է, որ ասուլիսին չի եկել սկզբում խցանման, հետո էլ կենտրոնի ճանապարհների փակ լինելու պատճառով:

Սպասվում է փոփոխական եղանակ

Եղանակը՝ Հայաստանում Հոկտեմբերի 12-14-ին հանրապետության տարածքում սպասվում է ամպամածության ավելացում, 12-ին ամենուրեք մեծ մասամբ արևային, առանց տեղումների:  Հոկտեմբերի 13-14-ին հանրապետության մեծ մասում ամպոտ, բայց առանց տեղումների, միայն օրվա 2րդ կեսին առանձին վայրերում հնարավոր է կարճատև անձրև: Տեղ-տեղ հնարավոր է քամի 18-20մ/վրկ, մառախուղ:  Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 12-ին չի փոխվի, հոկտեմբերի 13-ին ցերեկն արևելյան շրջաններում մի փոքր […]

“Կոմայգու աղջիկները” ոստիկանության ավտոմեքենաներում են. Հայոց աշխարհ

“Հայոց աշխարհ”-ը անդրադարձել է “կոմայգու” խնդրին: Մարիամ Գրիգորյանը, որը բնակվում է այգու հարակից տարածքում, թերթի հետ զրույցում նշեց, որ շենքի բնակիչները պարբերաբար դիմում են ոստիկանություն. “Երեկոյան ժամերին ընդհանրապես այգու կողքով անցնել չի լինում: Հատկապես ամռանը սարսափելի է լինում: Զբոսնելն անհնար է դառնում: Էլ չեմ ասում, որ շատերի պատշգամբը ուղիղ նայում է այգուն: Էլ գոլդ համարանիշերով […]

Սուջուխ-բաստուրմայի փոխարեն՝ ծխախոտ. Առավոտ

Ըստ “Առավոտ”-ի, Եվրոպայում բնակվող հայաստանցի հայերին երբ հարցնում ես ի՞նչ բերեմ, ավանդական հայկական լավա­շի, “բաստուրմա-֊սուջուխի” ու կոնյակի անուն շեն տալիս, ասում են՝ եթե կարող ես, մի բա­նի տուփ ծխախոտ բեր: Եվրո­պական շատ երկրներում ծխա­խոտի գինը բավականին բարձր է, անգամ տեղացի քաղաքացի­ների համար, եւ ընտանիքում եթե կինն էլ, տղամարդն էլ ծխող են, ապա լուրջ հարված է […]

Կփոխվե՞ն ԲՈՒՀ-երի խորհրդի նախագահները. Հայկական ժամանակ

ՀՀ վարչապետ  Տիգրան Սարգսյանը  կառավարության  հինգշաբթի օրվա նիստում հայտարարել է. “Հիմա  պետք է մտածենք նաեւ, որ պետական պաշտո­նատար անձինք բուհերի խորհուրդներից դուրս գան, հակառակ դեպքում մենք չենք կարող անցնել մի­ջազգային չափանիշնե­րին: Այդ բարեփոխմանը եւս մենք պետք է անդրա­դառնանք”: Ըստ “Հայկական ժամանակ”-ի, վարչապետի այս հայտարարու­թյունը բավական ուշագրավ է մանավանդ հաշվի առնելով, թե  ինչ պաշտոնյաներ են ընդգրկ­ված […]

Ամիրխանյանը անի, չանի՝ մասնակցելու են. Ժամանակ

Ըստ “Ժամանակի”  Կոմպոզիտորների միության շուրջ բարձրացված աղմուկը շարունակվում է: Բացի միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանին ուղղված 42 կոմպոզի­տորների եւ երաժշտագետների արտա­հերթ համագումար անցկացնելու դիմում-պահանջից,  նրանք նշում էին, որ Ռո­բերտ Ամիրխանյանը չարաշահել է իր լիազորությունները, որ նա լեգիտիմ նախագահ չէ, քանի որ 2009-ին ավարտվել են նրա լիազորությունները, եւ համագումար չի անցկացվել,  այժմ էլ 30 երիտասարդ կոմպոզիտորներ են […]

Գառնիկիչի թեւի տակ. Հրապարակ

Ինչպես գրում է “Հրապարակ”-ը, երեկ տեղեկություններ տարածվեցին, որ  աշ­խատանքից ազատման դի­մումներ են ներկայացրել Շի րակի, Սյունիքի, Գեղարքունիքի դատախազները, ինչպես նաեւ էրեբունու դատախազ Համլետ Զաքոյանը: Ըստ թերթի  նրանք բոլորն Էլ համարվում են Աղվան Հովսեփյանի կադ­րերը, որոնց հետ Կոստանյանը դժվար թե լեզու գտներ: Սա­կայն Աղվանի հետեւից գնա­ցողներն անգործ չեն մնա: Գառնիկիչը նրանց բոլորին կր­կին կհավաքի իր թեւի […]

ՕԵԿ նախագահը վաճառվող քաղաքական գործիչ է, Ժողովուրդ

“Ժողովուրդը” շարունակում է ներկայացնել “Վիկիլիքս”-ի գաղտնազերծած փաստաթղթերը: Այս անգամ թերթն անդրադարձել է “Օրինաց երկիր” կուսակցության փոխխագահ Հեղինե Բիշարյանի եւ ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցիչների հանդիպմանը: Փաստաթուղթը հեղինակել է այն ժամանակ ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռոբերտ Ֆիլիսը: 2008թ. նախագահական ընտրություն­ների թեման քննարկելիս Բիշարյանը պատմել է, որ նախընտրական շրջանում իրենք ակտիվ բանակցությունների մեջ են եղել Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՍեպտեմբերիՆոյեմբերի

Ամենաընթերցված