17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

“Կոմայգու աղջիկները” ոստիկանության ավտոմեքենաներում են. Հայոց աշխարհ

“Հայոց աշխարհ”-ը անդրադարձել է “կոմայգու” խնդրին: Մարիամ Գրիգորյանը, որը բնակվում է այգու հարակից տարածքում, թերթի հետ զրույցում նշեց, որ շենքի բնակիչները պարբերաբար դիմում են ոստիկանություն. “Երեկոյան ժամերին ընդհանրապես այգու կողքով անցնել չի լինում: Հատկապես ամռանը սարսափելի է լինում: Զբոսնելն անհնար է դառնում: Էլ չեմ ասում, որ շատերի պատշգամբը ուղիղ նայում է այգուն: Էլ գոլդ համարանիշերով մեքենաներ են կանգնում, էլ հայհոյանքներ են հնչում, ծեծուջարդ է լինում: Ու այդ ամենը` մանկական այգում: Այդ պատճառով բազմիցս դիմել ենք ոստիկանություն, որպեսզի հարցը կարգավորեն: Կարգավորումը եղավ այն, որ բերեցին ոստիկանության մի մեքենա կանգնեցրին այդ տարածքում: Ձմռանն էլ “աղջիկները” ոստիկանության մեքենայի մեջ են, որ չմրսեն”: 

   Կոմայգին եղել է երգահան, երաժիշտ Արա Գեւորգյանի սիրելի այգիներից մեկը: Հիշում է` մանկության տարիներին բազմիցս է պապիկի հետ միասին զբոսնել այս այգում: Սակայն այսօր երգահանը չի ցանկանում նույնիսկ այգու կողքով անցնել: “Անհարմար եմ զգում անցնել այդտեղով”,- խոստովանեց Ա.Գեւորգյանը: Ըստ նրա` ինչպես խաղատները որոշեցին հեռացնել քաղաքի կենտրոնից, այդպես էլ պետք է որոշում կայացնեն, որ տրանսվիստիտներն իրենց գործունեությունը ծավալեն քաղաքից դուրս` ծայրամասերում: 
   “Եթե ինչ-ինչ եվրոպական փաստաթղթեր ենք ստորագրել ու չենք կարողանում հրաժարվել մարդու այդ տեսակից, գոնե թող նրանց կենտրոնից այլ վայր տեղափոխեն: Կարծում եմ` քաղաքական գործիչների համար էլ է տհաճ, բայց երեւի այլ պետությունների կողմից պարտադրանք կա, որը սահմանափակում է նրանց քայլերը: Լավ, ընդունենք, այդպես է, բայց այդ պարտադրանքներում, այդ փաստաթղթերում հո գրված չէ, որ տրանսվիստիտները պետք է գործեն հենց քաղաքի կենտրոնում”,- ասաց Ա.Գեւորգյանը։
 

  Նա նշեց, որ չի մեղադրում տրանսվիստիտներին, նրանց հիվանդ մարդ է համարում, բայց երգահանին նյարդայնացնում է այդ հիվանդ մարդկանց ցուցաբերած լկտիությունը: “Ինձ նյարդայնացնում է նրանց վարքը: Ինչպե՞ս են նրանք հանդգնում իրենց այլանդակ կեցվածքով ու հագուստով հայտնվել քաղաքում` մեր կողքին: Եթե ես իմ կնոջ ու երեխաների հետ գնամ այգի, ու իմ առջեւ մի մերկ տղա կանգնած լինի, բնականաբար իմ արձագանքն ահավոր է լինելու: Ո՞վ է նա, որ այդ վիճակով կանգնել է իմ ընտանիքի առաջ: Այդ պատճառով ես այն կարծիքին եմ, որ լավ կլինի, եթե նրանք հեռու լինեն մեր աչքից”,- ասել է  երաժիշտը: 

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ