11 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2013

Նախագահն ընդունել է Ռիգայի քաղաքապետին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռիգայի քաղաքապետ, Ռիգայի քաղաքային խորհրդի նախագահ Նիլ Ուշակովին: Նախագահը ողջունել է Ռիգայի քաղաքապետի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան: Հանդիպմանը երկուստեք գոհունակությամբ է նշվել, որ վերջին երեք տարիներին Երևանի և Ռիգայի իշխանությունների միջև ձևավորվել են սերտ հարաբերություններ, իսկ ընթացիկ տարում ստորագրված Երևանի և Ռիգայի եղբայրացման մասին համաձայնագիրն ամուր հիմքեր է ստեղծել […]

Երևանին երկար կյանք/վիդեո/

Երեկվանից սկսած Երևանցիները տոնում են Էրեբունի-Երևանի 2795 ամյակը: Այս տարի տոնակատարությանը նվիրված միջոցառումների վրա քաղաքապետարանը ծախսել է մոտ 200 մլն դրամ, որից 90 մլն-ը տրամադրվել է համայնքային բյուջեից, մնացած մասը՝ հավաքագրվել հովանավորների շնորհիվ: Միջոցառումները կանցկացվեն  “Իմ սրտի ուղեկից” խորագրի ներքո: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում մեր համաքաղաքացիները երկար կյանք մաղթեցին մեր հնամյա քաղաքին: Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

“Ավելի մաքուր Երևան”. քաղաքային տնտեսության ցուցահանդես Գլխավոր պողոտայում

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն. “էրեբունի-Երևան 2795” տոնակատարության շրջանակում Գլխավոր պողոտայի Մաշտոցի պողոտա – Բուզանդ փողոցների միջանկյալ հատվածում  կազմակերպվել է “Ավելի մաքուր Երևան” խորագրով քաղաքային տնտեսության էքսպո ցուցահանդես: Միջոցառմանը ներկայացվել են 2013 թվականին Երևան քաղաքում ներդրված և առաջիկայում ներդրվելիք նորարարությունները: Էսպոյին մասնակցել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության կառուցյները, ինչպես նաև որոշ մասնավոր ընկերություններ: […]

Արգամիչը պարգեւատրեց Նիկողոսյանին

Երեկ հոկտեմբերի 11-ին,  ԱՊՀ երկրների երիտասարդական միության խորհրդի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը ՀՀ  Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի կողմից պարգեւատրվեց ՀՀ Ազգային ժողովի “Պատվո Մեդալով”` Եվրասիական ինտեգրացիոն գործընթացներում ԱՊՀ երկրների երիտասարդական միության ցուցաբերած ակտիվ մասնակցության համար:

“Նախախորհրդարան”-ի անդամներին սպառնում են/վիդեո/

Այսօր “Նասխախորհրդարան” նախաձեռնության անդամները տարածել են տեսանյութեր, որտեղ պատմում են իրենց նկատմամբ իրականացվող սպառնալիքների մասին:Այս միջոցով նրանք զգոնության կոչ են անում պատկան մարմիններին: Մանրամասները՝ տեսանյութում:

Ինքնասպանություն Գավառում

Henaran.am-ի տեղեկություններով, Գավառում հերթական ինքնասպանության դեպքն է գրանցվել: Գրիգոր Լուսավորիչ փողոցի իր տան նկուղում, երեկ կեսօրին գտել են 53-ամյա կնոջը կախված վիճակում: Նրա անունը Գայանե է: Այլ տեղեկություններ չհաջողվեց ճշտել:

Հին Երեւան. հայացք ապագայից

Էրեբունի-Երեւան 2795 տոնակատարոթյան շրջանակում երեւանցիներին եւ մայրաքաղաք ժամանած հյուրերին Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի Բարեկամություն, Երիտասարդական, Հանրապետության Հրապարակ, Զորավար Անդրանիկ եւ Գարեգին Նժդեհ կայարաններում հնարավորություն է ընձեռվել դիտել “Հին Երեւանը. Հայացք ապագայից” լուսանկարների ցուցադրությունը: Երեւան քաղաքի պատմության թանգարանի պահոցներից մետրոպոլիտենի սպասասրահներում հայտնված այս լուսանկարները 20-րդ դարասկզբից մինչեւ դարի կեսերն ընկած ժամանակահատվածի տվյալ կայարանին հարակից տարածքի քաղաքաշինական […]

՛՛Շատ հիասթափված ենք՛՛.Իվելին Պոպով

Բուլղարիայի հավաքականի ավագ Իվելին Պոպովը sportal.bg-ի լրագրողի հետ  խոսել է Հայաստան – Բուլղարիա հանդիպման մասին:՛՛Խաղի մասին չեմ ուզում խոսել, շատ ենք հիասթափված, որովհետեւ խաղի ելքը մրցավարը վճռեց:Եթե մենք խաղաինք առաջին կեսում այնպես, ինչպես երկրորդ կեսում խաղացինք, ապա կհաղթեինք առանց խնդիրների: Առաջին խաղակեսում լավ պահ բաց թողեցի, բայց երկրորդ կեսում կարողացա խփել իմ գնդակը: Շնորհակալ եմ […]

Ծխելու դեմ պայքարում ամենալավ օգնականը…

  Հոգեբանական գիտությունների դոկտոր Սամվել Խուդոյանը  այսօր հոկտեմբերի 12-ին՝ ծխախոտի դեմ պայքարի ազգային օրը,խոսեց ծխախոտի բաց առևտրի հոգեբանական հետևանքների մասին: ՛՛Ծխելը կապված է ֆիզիկականի հետ, և այս կախվածությունը ավելի շատ է քան ալկոհոլի դեպքում: Քանի որ ամեն օր էս ծխում: Մարդը ասենք, որ իմանա որ քաղցկեղ ունի միանգամից ճմրթում և շպրտում է տուփը և այլևս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՍեպտեմբերիՆոյեմբերի

Ամենաընթերցված