“Ավելի մաքուր Երևան”. քաղաքային տնտեսության ցուցահանդես Գլխավոր պողոտայում
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն.
“էրեբունի-Երևան 2795” տոնակատարության շրջանակում Գլխավոր պողոտայի Մաշտոցի պողոտա – Բուզանդ փողոցների միջանկյալ հատվածում կազմակերպվել է “Ավելի մաքուր Երևան” խորագրով քաղաքային տնտեսության էքսպո ցուցահանդես:
Միջոցառմանը ներկայացվել են 2013 թվականին Երևան քաղաքում ներդրված և առաջիկայում ներդրվելիք նորարարությունները: Էսպոյին մասնակցել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության կառուցյները, ինչպես նաև որոշ մասնավոր ընկերություններ: Առանձին տաղավարներով ցուցադրվել են մայրաքաղաքի արտաքին ձևավորման և գովազդի, կառավարման տեխնոլոգիաների, ճարտարապետության և մի շարք այլ ոլորտներում կատարված նորարարական աշխատանքները: Մասնավորապես, նեկայացվել են էլեկտրոնային չվացուցակի համակարգի սարքավորումները, գովազդային նոր՝ քաղաքային չափերին համապատասխանող վահանակները, հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված տրոլեյբուսը և այլ հետաքրքիր ցուցանմուշներ:
Կազմակերպիչները փաստել են, որ էքսպոն լավ հնարավորություն է հանրությանը ևս մեկ անգամ ներկայացնելու ընթացիկ տարվա ձեռքբերումները:
Ցուցահանդեսում ներկայացված աշխատանքներին ծանոթանալու էին շտապել դպրոցականներ, երիտասարդներ, նաև՝ օտարերկրացի հյուրեր: