17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ամիրխանյանը անի, չանի՝ մասնակցելու են. Ժամանակ

Ըստ “Ժամանակի”  Կոմպոզիտորների միության շուրջ բարձրացված աղմուկը շարունակվում է: Բացի միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանին ուղղված 42 կոմպոզի­տորների եւ երաժշտագետների արտա­հերթ համագումար անցկացնելու դիմում-պահանջից,  նրանք նշում էին, որ Ռո­բերտ Ամիրխանյանը չարաշահել է իր լիազորությունները, որ նա լեգիտիմ նախագահ չէ, քանի որ 2009-ին ավարտվել են նրա լիազորությունները, եւ համագումար չի անցկացվել,  այժմ էլ 30 երիտասարդ կոմպոզիտորներ են հանդես եկել հայ­տարարությամբ իրենց մտահոգությունը հայտնելով Հայաստանի կոմպոզիտորնե­րի եւ երաժշտագետների միության ան­հուսալի իրավիճակի կապակցությամբ:

Սրանից զատ էլ, Հայաստանի կոմպոզի­տորների եւ երաժշտագետների միության 5 անդամների արտահերթ համագումա­րի պահանջը դատարանը որոշել է քննել հոկտեմբերի 31-ին, այսինքն Ռոբերտ Ամիրխանյանի հայտարարած’ համագու­մար անցկացնելու ժամկետից հետո: Ռո­բերտ Ամիրխանյանը թերթի հետ զրույցում նշել էր, որ այն տեղի կունենա հոկտեմբերի 26-ին, եւ բոլոր հարցերը կարող են այդ ժամանակ հնչել ու քննարկվել:

Կոմպոզիտոր, Երեւանի Կոմիտասի ան­վան կոնսերվատորիայի պրոֆեսոր Արամ Սաթյանը մեզ հետ գյոույցում նշեց, որ Ռո­բերտ Ամիրխանյանն  ամեն ինչ անում է, որպեսզի չանցկացվի արտահերթ համա­գումար:

Կոմպոզիտորը նշեց, որ անկախ այն հանգամանքից արտահերթ կլինի, թե ոչ, իրենք կմասնակցեն համագումա­րին՝ ընդգծելով, որ Ռոբերտ Ամիրխանյա­նը իր անօրինությունը դարձնում է օրի­նականություն:

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ