17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՕԵԿ նախագահը վաճառվող քաղաքական գործիչ է, Ժողովուրդ

“Ժողովուրդը” շարունակում է ներկայացնել “Վիկիլիքս”-ի գաղտնազերծած փաստաթղթերը: Այս անգամ թերթն անդրադարձել է “Օրինաց երկիր” կուսակցության փոխխագահ Հեղինե Բիշարյանի եւ ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցիչների հանդիպմանը:

Փաստաթուղթը հեղինակել է այն ժամանակ ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռոբերտ Ֆիլիսը: 2008թ. նախագահական ընտրություն­ների թեման քննարկելիս Բիշարյանը պատմել է, որ նախընտրական շրջանում իրենք ակտիվ բանակցությունների մեջ են եղել Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմի հետ: Բիշարյանի հաղորդմամբ շաբաթներ տեւած բանակցությունները տապալվել են այն պահին, երբ Տեր-Պետրոսյանը հրա­ժարվել է հաղթելու դեպքում երաշխավո­րել կոնկրետ պաշտոններ Բաղդասարյա­նի ու նրա կուսակցության համար: Ա

ՄՆ գործերի ժամանակավոր հավատարմա­տարն իր մեկնաբանության մեջ հստա­կեցրել է, որ թեեւ Բիշարյանը չի խոսում կոնկրետ պաշտոններից, այդուհանդերձ, իրենց աղբյուրները պնդում են, որ Բաղ­դասարյանը ցանկացել է վարչապետի աթոռը ստանալ: Խոսակցության ժամա­նակ ՕԵԿ խմբակցության ներկայիս ղեկա­վարը բողոքել Է Լեւոն Տեր-Պետրոսյանից: “Նա ուզում Էր մեզ դնել նույն հարթության վրա, ինչ փոքրաթիվ կողմ­նակիցներ ունեցող Ստեփան Դեմիրճյանին, Արամ Սարգսյանին ու մյուսներին, եւ սպասեցնել մեզ իր հետընտրական որոշ­ումներին: Մենք ակնհայտորեն չէինք կա­րող ընդունել այդ պայմանները”,-ասել է Բիշարյանը:

 Փաստաթղթի շրջանակներում Ռ. Ֆիլիսը հատուկ ընդգծում է. “Բաղդասարյանի մուտքը կոալիցիա ամրապնդեց հասարակական (եւ մեր սեփական) համոզմունքը, որ նա ավելի բարձր գին առաջարկողին վաճառվող, անսկզբունքային քաղաքա­կան գործիչ է”: Դիվանագետը նկատում է. “Զարմանալի չի լինի, եթե պարզվի, որ Լ. Տեր-Պետրոսյանին խիստ բարձր է թվացել ՕԵԿ-ի առաջարկած գինը, որովկարելի էր գնել այդ աջակցությունը”:

Հետաքրքիր այլ մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ