12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Սուջուխ-բաստուրմայի փոխարեն՝ ծխախոտ. Առավոտ

Ըստ “Առավոտ”-ի, Եվրոպայում բնակվող հայաստանցի հայերին երբ հարցնում ես ի՞նչ բերեմ, ավանդական հայկական լավա­շի, “բաստուրմա-֊սուջուխի” ու կոնյակի անուն շեն տալիս, ասում են՝ եթե կարող ես, մի բա­նի տուփ ծխախոտ բեր: Եվրո­պական շատ երկրներում ծխա­խոտի գինը բավականին բարձր է, անգամ տեղացի քաղաքացի­ների համար, եւ ընտանիքում եթե կինն էլ, տղամարդն էլ ծխող են, ապա լուրջ հարված է ընտանեկան բյուջեին: Ծխախոտի բարձր գինը պայմանավորված է ծխախոտային ապրանք արտադ­րողների վճարած բարձր  հարկե­րով:

Արտադրողների հաճար բարձր հարկեր սահմանելով այդ երկրի իշխանությունների նպա­տակը երկրում ծխողների թիվը նվազեցնելն է: Մասնագետների վկայությամբ այսօր ծխախոտի դեմ պայքարի աշխատող ամենաարդյունավետ մեթոդներից մե­կը “մարդու գրպանին կպնելն է”: Հայաստանում առայժմ պայքարի այս ձեւը չի կիրառվում, եւ ծխա­խոտը, այլ երկրների համեմատ, շատ մատչելի Է մեր քաղաքացի­ների համար: Մի շարք դեպքե­րում չեն գործում նույնիսկ “Ծխա­խոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափա­կումների մասին” օրենքի պահանջները:

Այսօր մատների վրա կարող ենք հաշվել կազմակեր­պություններ, որ հետեւում են սահմանափակ տարածքներում ծխելու արգելքին, չնայած որ “Ծխախոտի դեմ պայքարի մասին” շրջանակային կոնվենցիան վավերացրել ենք 10 տարի առաջ, ով ստանձնել ենք մի քանի պարտականություններ:

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ