12 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2013

Դատարանում կվիճարկի Սերժ Սարգսյանի որոշումը

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորյան գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը կարծում է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ սեպտեմբերի 3-ին արված հայտարարության մասին նախապես տեղյակ չեն եղել ոչ վարչապետը, ոչ էլ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, Արտգործնախարարը: ՛՛Նրանք բոլորը տեղյակ էին ու հստակ հայտարարում էին իրենց մեկնաբանությունները, որ միանշանակ է, որ ՀՀ-ը նախաստորագրելու է Վիլնյուսի գագաթնաժողովում համաձայնագիրը, […]

Մոսկվայում տեղի ունեցածից հետո մուսուլման հոգեւորականները ժողով են հրավիրել

Մոսկվայի Բիրյուլեւո շրջանում տեղի ունեցած ազգայնական ցույցերից ու անկարգություններից հետո Ռուսաստանի մուսուլմանների առաջնորդ-հոգեւորականները ժողով են հրավիրել եւ հանդիպել մոսկովյան իշխանությունների հետ, փոխանցում է Газета.Ru-ն: Նրանք քննարկել են հոկտեմբերի 15 –ին կայանալիք ամենամեծ մուսուլմանական տոնի` “կուրբան-բայրամի” անցկացման հնարավորությունը: Որոշվել է տոնախմբության կազմակերպման մեջ որոշ փոփոխություններ մտցնել:

Ի՞նչ հիմնավորմամբ է ազատվել աշխատանքից, երբ…

Երևանի ավագանու ”Բարև Երևան” խմբակցության ղեկավար, Մշակույթի, կրթության, և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Անահիտ Բախշյանի ունեցած տեղեկություններով՝ աշխատանքից ազատվել է Երևանի թիվ 66 հիմնական դպրոցի տնօրենը, մինչդեռ մեկ շաբաթ առաջ նա Երևանի քաղաքապետարանում  որպես տնօրեն հաստատման է ներկայացրել դպրոցի տարիֆիկացիան: Նրա ազատման մասին ոչ մի պաշտոնական հրապարակում չի եղել: Տիկին Բախշյանը հարցումով դիմել է […]

՛՛Շանս գրեթե չի մնացել՛՛. Ռոման Բերեզովսկի

Հայաստանի ազգային հավաքականի ավագ, դարպասապահ Ռոման Բերեզովսկին ընդունել է, որ աշխարհի առաջնության ընտրական փուլում երկրորդ տեղ գրավելու գրեթե շանս չկա: ՛՛Շանսերը առանց այն էլ մեծ չէին, իսկ հիմա գրեթե չկան: Հրաշք է անհրաժեշտ, որ մենք կարողանանք խաղալ անցումային խաղերում: Հասկանալի է, որ մեր խմբից երկրորդ տեղով գրեթե ոչ ոք չի կարող շարունակել  պայքարը՛՛,- նշել է Բերեզովսկին: […]

Սամվել Ալեքսանյանի կողմնակիցների բանավեճի հրավերը պատրաստ են ընդունել

“Այսօր վերջացավ երկու հարյուր միլիոն դրամանոց Էրեբունի-Երևանի միջոցառումները և մենք արդեն վերադառնում ենք Երևանյան իրականություն և վերադառնում Ծածկած շուկայի խնդիրներին”,-լրագրողների հետ հանդիպմանը նկատեց “Նախախորհրդարան” նախաձեռնության անդամ Գարեգին Չուգասզյանը: “Նախախորհրդարանի” անդամների համար այս պահին ամենակարևոր խնդիրը “Ծածկած շուկա” պատմաճարտարապետական հուշարձանի “փրկությունն” է: Չուգասզյանը տեղեկացրեց, որ Երևանի Ծածկած շուկա հուշարձանի նկատմամբ կիրառված քաղաքաշինական լրջագույն խախտումների համար իրենք […]

Վարչապետը պետք է թույլ տա, որ … թեժ բանավիճեցին /վիդեո/

Այսօր ՛՛Հենարան՛՛ մամուլի ակւմբում քննարկում էր կազմակերպվել՝ ի՞նչ ենք ուտում և խմում թեմայով, որը բավական թեժ մթնոլորտում անցավ: Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Արման Արարատյանը հայտարարեց, թե մշտապես կատարվում են ստուգումներ, տարին մեկ պլանային ստուգում է կատարվում, սակայն ահազանգերի դեպքում տարբեր կազմակերպություններում ևս ստուգումներ են իրականացվում: Մինչդեռ ՛՛Իրազեկ և պաշտպանված սպառող”  հկ նախագահ […]

Սբ. Թարգմանիչ-վարդապետների տոնին նվիրված Սրբազան Պատարագներ մատուցվեցին Վրաստանի հայկական եկեղեցիներում

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցով, հոկտեմբերի 12-ին նշվեց Սուրբ թարգմանիչ Վարդապետներ Սահակ Պարթևի, Մեսրոպ Մաշտոցի և նրանց աշակերտների տոնը: Այն հայ ժողովրդի նվիրական և սիրված ազգային –եկեղեցական տոներից է: Թարգմանչաց տոնը Վիրահայոց թեմում նշանավորվեց հավուր պատշաճի: Այս տոնին էր նվիրված ճանաչված դաշնակահար, Թբիլիսիի նախկին բնակիչ, այժմ Գերմանիայում գործող Մամիկոն Նահապետովի դաշնամուրային երաժշտության համերգը, որը տեղի […]

Իրարանցում Մոսկվայում. ադրբեջանցի շաուրմա վաճառողը սպանել է ռուս տղային /վիդեո/

Մոսկվայում Բիրյուլեւո Զապադնոյե շրջանում տեղի ունեցած անկարգությունների հետեւանքով մոտ 400 մարդ է ձերբակալվել, որոնցից 72-ի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, տեղեկացնում է Газета.Ru-ն: Ոստիկանությանն արդեն հաջողվել է գիշերը ամբողջովին վերահսկողության տակ առնել անկարգությունները:  Հարկ է նշել, որ Մոսկվայում ոտքի էին հանվել անվտանգության ուժերը, իրականացվել է “Հրաբուխ” ծրագիրը: Զանգվածային ձերբակալություններից հետո  ակցիայի մասնակիցները սկսել են ցրվել:  Հիշեցնենք, […]

Հայաստանի դեղարտադրողները օրինական դաշտո՞ւմ են

ՀՀ դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ բոլոր դեղարտադրող և ներմուծող ընկերությունները լիցենզավորված են և գործում են օրինական դաշտում: Նա հերքեց օրեր շարունակ շրջանառվող այն տեղեկատվությունը, ըստ որի` հայաստանյան դեղարտադրողները օրինական դաշտում գործելու իրավունք չունեն՝  “ՋԻ-ԷՄ-ՓԻ” լիցենզիա չունենալու պատճառով: ““ՋԻ-ԷՆ-ՓԻ” լիցենզիան նախատեսված չէ դեղարտադրման համար: Բայց շուտով երեք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՍեպտեմբերիՆոյեմբերի