Վարչապետը պետք է թույլ տա, որ … թեժ բանավիճեցին /վիդեո/
Այսօր ՛՛Հենարան՛՛ մամուլի ակւմբում քննարկում էր կազմակերպվել՝ ի՞նչ ենք ուտում և խմում թեմայով, որը բավական թեժ մթնոլորտում անցավ: Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Արման Արարատյանը հայտարարեց, թե մշտապես կատարվում են ստուգումներ, տարին մեկ պլանային ստուգում է կատարվում, սակայն ահազանգերի դեպքում տարբեր կազմակերպություններում ևս ստուգումներ են իրականացվում:
Մինչդեռ ՛՛Իրազեկ և պաշտպանված սպառող” հկ նախագահ Բաբկեն Պիպոյանը հիշեցրեց, թե սննդամթերքի անվտանգության խախտման քանի դեպք է հայտնաբերվել վերջին մի քանի տարվա ընթացքում: 2011-ից սկսած խախտումներ են հայտնաբերվել պանրի շուկայում, կարագի և այլ կաթնամթերքի, երշիկեղենի և պաղպաղակի շուկայում: ՀԿ նախագահը նշեց, որ ստուգումները հազվադեպ են կատարվում.
-Կատարվել են այն ժամանակ, երբ Նոյի տապանն է իջել՛՛,-կատակեց բանախոսը:
-Չգիտեի, որ Նոյի տապանը տարին մեկ իջնում է,-հնչեց սննդի անվտանգության ծառայության ներկայացուցչի պատասխանը:
Պիպոյանի խոսքով՝ տեսչությունը շատ կազմակերպություններում ստուգումներ չի կատարում, քանի որ վարչապետից թույլտվություն չունի: Հանրային խորհրդի ներկայացուցիչ Դոնարա Ալեքսանյանը մեղադրեց Պիպայոնին՝ ՛՛ինչու է իր փիարն՛՛ անում: Մի ժամանակ տեսչության խոսնակն էր, ինչու էր լռում:
Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Արման Արարատյանը նկատեց, որ նախորդ տարվա տվյալներով՝ մինչև 70 միլիոն շրջանառությունը չգերազանցող կազմակերպությունում ստուգումներ իրականացնելու համար հարկավոր է վարչապետից թույլտվություն ունենալ:
՛՛Տպավորություն է ստեղծվում, որ մեզ ասում են նոր ենք անում, մեզ ասողը օրենսդրությունն է, մենք իրավունք չունենք շեղվել դրույթներից՛՛,-նկատեց նա:
Հանրային Խորհրդի անդամ Դոնարա Ալեքսանյանը, ով ՛՛նեղացած՛՛ է սննդի անվտանգության ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանից, շեշտեց, որ հասարակ սպատռողը չգիտի՝ ինչ ապրանք գնել, և դրա մեջ մեղավոր է նաև հենց ինքը սպառողը, քանի որ խախտումներ հայտնաբերելու դեպքում չի դիմում համապատասխան մարմիններին: Սակայն, ըստ Ալեքսանյանի, մեղավոր է նաև տեսչությունը, որը աշխատանք չի կատարում: Ինչ վերաբերում է վարչապետի թույլտվությանն, ապա նրա խոսքով. ՛՛կարող է՝ վարչապետի բարեկամն է, բնականաբար, խախտումներ չեն հայտնաբերվի՛՛:
Շարունակությունը՝ տեսանյութում: