Հայաստանի դեղարտադրողները օրինական դաշտո՞ւմ են
ՀՀ դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ բոլոր դեղարտադրող և ներմուծող ընկերությունները լիցենզավորված են և գործում են օրինական դաշտում: Նա հերքեց օրեր շարունակ շրջանառվող այն տեղեկատվությունը, ըստ որի` հայաստանյան դեղարտադրողները օրինական դաշտում գործելու իրավունք չունեն՝ “ՋԻ-ԷՄ-ՓԻ” լիցենզիա չունենալու պատճառով:
““ՋԻ-ԷՆ-ՓԻ” լիցենզիան նախատեսված չէ դեղարտադրման համար: Բայց շուտով երեք դեղարտադրող ընկերություններ կունենան “ՋԻ-ԷՄ-ՓԻ լիցենզիա”,-տեղեկացրեց Սամվել Զաքարյանը:
2010 թվականի նոյեմբերին ՀՀ կառավարության կողմից կայացված որոշման համաձայն` հայաստանյան դեղարտադրողները անցնում են Եվրոպական “ՋԻ-ԷՄ-ՓԻ՛՛ լիցենզիայով աշխատելու համակարգին:
“” ՋԻ-ԷՄ-ՓԻ” սերտիֆիկացման պրոցեսը դա շարունակական պրոցես է և մեկ օրվա մեջ չի լինում: Այս լիցենզիային անցնելու որոշումը կառավարությունը ընդունել է, և ովքեր հնարավորություն ունեն հավակնելու այս հավաստագրին և հնարավորություն ունեն վերազինելու իրենց կազմակերպությունը, դիմել են հավաստագրի համար:
Ամեն կազմակերպություն գտնվում է տարբեր հեռավորության և տարբեր կարգավիճակում այս հավաստագիրը ստանալու համար: Կառավարությունն էլ ընդառաջել է դեղարտադրողների կազմակերպություններին, որպիսի ամեն կազմակերպություն ներկայացնի իր ժամանակացույցը քայլ առ քայլ՛՛,-նշեց ՛՛Լիկվոր՛՛ ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Մաթևոսյանը:
Նա նկատեց, որ այսօր և ներմուծման, և դեղարտադրության դաշտում բավականին դրական առաջընթաց է գրանցվել.” Ընդհանուր դեղագործական արտադրանքի ծավալը հունվար-օգոստոս ամիսներին աճել է 37,4 տոկոսով, արտահանման ծավալները 56,4 տոկոս են կազմում: