08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ի՞նչ հիմնավորմամբ է ազատվել աշխատանքից, երբ…

Երևանի ավագանու ”Բարև Երևան” խմբակցության ղեկավար, Մշակույթի, կրթության, և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Անահիտ Բախշյանի ունեցած տեղեկություններով՝ աշխատանքից ազատվել է Երևանի թիվ 66 հիմնական դպրոցի տնօրենը, մինչդեռ մեկ շաբաթ առաջ նա Երևանի քաղաքապետարանում  որպես տնօրեն հաստատման է ներկայացրել դպրոցի տարիֆիկացիան: Նրա ազատման մասին ոչ մի պաշտոնական հրապարակում չի եղել:

Տիկին Բախշյանը հարցումով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ խնդրելով հասարակությանը պատշաճ կերպով իրազեկել հետևյալի մասին.

1. Վերջին անգամ  ո՞ւմ կողմից, ե՞րբ և ի՞նչ նպատակով են իրականացվել  ստուգումներն  այդ դպրոցում,

2. ի՞նչ խախտումներ են արձանագրվել  դպրոցում,

3. ստուգման արդյունքները որտե՞ղ են քննարկվել և  վերլուծվել,

4. ո՞ւմ կողմից է ստորագրվել ստուգման ակտը, 

5. տնօրենը  ստորագրե՞լ է ակտը,

6. վերջապես ի՞նչ հիմնավորմամբ է ազատվել տնօրենն աշխատանքից”:

 

Տիկին Բախշյանը խնդրել է նաև  տրամադրել Երևանի թ. 66 դպրոցի տնօրենի ազատման հրամանը:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ