11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Իրարանցում Մոսկվայում. ադրբեջանցի շաուրմա վաճառողը սպանել է ռուս տղային /վիդեո/

Մոսկվայում Բիրյուլեւո Զապադնոյե շրջանում տեղի ունեցած անկարգությունների հետեւանքով մոտ 400 մարդ է ձերբակալվել, որոնցից 72-ի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, տեղեկացնում է Газета.Ru-ն: Ոստիկանությանն արդեն հաջողվել է գիշերը ամբողջովին վերահսկողության տակ առնել անկարգությունները: 

Հարկ է նշել, որ Մոսկվայում ոտքի էին հանվել անվտանգության ուժերը, իրականացվել է “Հրաբուխ” ծրագիրը: Զանգվածային ձերբակալություններից հետո  ակցիայի մասնակիցները սկսել են ցրվել: 

Հիշեցնենք, Մոսկվայում զանգվածային անկարգություններ էին սկսվել, երբ տեղի բնակիչ 25-ամյա Եգոր Շչերբակովը ընկերուհու հետ զբոսնելիս սպանվել էր հոկտեմբերի 10-ին` ենթադրաբար ադրբեջանցի ներգաղթյալի` շաուրմա վաճառողի կողմից: Տեսախցիկը ֆիքսել էր նրա դեմքը: 

Սպանությունից հետո զանգվածային ցույցեր էին սկսվել: Մարդիկ պահանջում էին պատժել մարդասպանին: Ցույցերը վերածվել էին անկարգությունների, զանգվածային ծեծուջարդի, ինչի հետեւանքով բազմաթիվ մարդիկ ձերբակալվեցին, 20 հոգի տուժեցին:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ