Սամվել Ալեքսանյանի կողմնակիցների բանավեճի հրավերը պատրաստ են ընդունել
“Այսօր վերջացավ երկու հարյուր միլիոն դրամանոց Էրեբունի-Երևանի միջոցառումները և մենք արդեն վերադառնում ենք Երևանյան իրականություն և վերադառնում Ծածկած շուկայի խնդիրներին”,-լրագրողների հետ հանդիպմանը նկատեց “Նախախորհրդարան” նախաձեռնության անդամ Գարեգին Չուգասզյանը:
“Նախախորհրդարանի” անդամների համար այս պահին ամենակարևոր խնդիրը “Ծածկած շուկա” պատմաճարտարապետական հուշարձանի “փրկությունն” է:
Չուգասզյանը տեղեկացրեց, որ Երևանի Ծածկած շուկա հուշարձանի նկատմամբ կիրառված քաղաքաշինական լրջագույն խախտումների համար իրենք դիմել էին դատախազություն.”Այնպիսի տպավորություն է, որ մեր պատկան մարմինները աչքփակոցիի շնորհիվ կսղացնեն այս խնդիրը ու կանցնեն առաջ: Մենք տեղեկացնում ենք, որ նման բան չի կարող լինել: Քանի որ միջազգային հանրությունը կարձագանքի և , մենք դուրս կգանք այս վակուումից”:
“Նախախորհրդարան” շարժման անդամ Վարդան Հակոբյանը հայտարարեց, որ Սամվել Ալեքսանյանի կողմնակիցների կողմից առաջարկվող բանավեճի հրավերը իրենք պատրաստ են ընդունել, սակայն այդ բանավեճը պիտի լինի հրապարակային և պատկան մարմինների ներկայությամբ:
Շարժման անդամ՝ մասնագիտությոմբ իրավաբան, պահեստազորի գնդապետ Վարուժան Ավետիսյանը տեղեկացրեց, որ պատկան մարմինները քրեական գործ սկսելու իրենց դիմումը մերժել են պատճառաբանելով. “Որ այդ հուշարձանը դիտավորյալ վնասելու կամ փչացնելու դեպքում միայն կարող էին քրեական գործ սկսել: Սա աբսուրդ է և ակնհայտ ստում է ոստիկանության ներկայացուցիչը”:
Վարուժան Ավետիսյանը հավելեց, որ քրեական գործի մերժման հետ իրենց ուղարկել են նաև կառուցապատման համար տրված թույլտվությունը:
“Նախախորհրդարան” շարժման անդամները հավաստեցին, որ իրենք տեսականորեն չեն հաշտվելու այս անօրինականությանը և պայքարելու են:
Նախաձեռնության անդամներին չի գոհացնում նաև ոստիկանության աշխատանքը. “Ոստիկանությունը պարտավոր է դադարեցնել շուկայի սեփականատիրոջ շահերը պաշտպանող ակցիան, սակայն նրանք փաստորեն, հովանավորում են այս անօրինականությունը”,-վստահեցրին նախաձեռնության անդամները: