09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2013

Պայքարը շարունակում են Հայաստանի 4 ներկայացուցիչ

Ղազախստանում շարունակվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօր մեկնարկում է 1/16-րդ եզրափակիչ փուլը: Պայքարը շարունակում են Հայաստանի 4 ներկայացուցիչ: 52(կգ) քաշային կարգում հանդես եկող Նարեկ Աբգարյանը այսօր կմրցի մակեդոնացի Մուրմին Վելիի հետ: 56(կգ) քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Արամ Ավագյանը մրցելու է Յահին Պարինելոյի հետ, ով ներկայացնում է Իտալիան: Մենամարտը կայանալու է վաղը: 60(կգ) քաշային կարգում հանդես եկող […]

ԵՊՀ-ականները կայցելեն Արցախի զորամասեր

 Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ԵՊՀ ”Երիտասարդ համալսարանականների միավորում” հասարակական կազմակերպությունը հոկտեմբերի 18-21-ը կիրականացնեն ”Մենք հավատում ենք քեզ, զինվո′ր” խորագրով ծրագիրը։ Այննվիրվում էՀՀ և ԼՂՀ անկախության հռչակման 22 և հայոց ազգային բանակի կազմավորման 21-ամյակներին։ Ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 18-ին նախատեսվում է այցելություն Քաշաթաղի և Ստեփանակերտի զորամասեր, հոկտեմբերի 19-ին՝ այցելություն Մարտակերտի զորամաս, հոկտեմբերի 20-ին՝ Ասկերանի զորամաս, իսկ հոկտեմբերի […]

Սյուզի Մելիքյանի հարսանիքին եկեղեցին փակ էր. Ժողովուրդ

 “Oջախ” ռեստորանային համալիրում երեկ տեղի է ունեցել երգչուհի Սյուզի Մելիքյանի եւ տնտեսագետ Գարիկի հարսանիքը:  Քավորը Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն էր, որը զույգի ընտանիքների մտերիմ բարեկամն է։ Շուրջ 400-հոգանոց հարսանեկան արարողությանը ներկա էին Աժ ԲՀԿ խմբակցության անդամ Վահան Կարապետյանը, որը Գարիկի մորաքրոջ ամուսինն է, Աժ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանի որդին եւ այլք։ […]

”Ինձ կասկածողներն անբարոյական են”. Ժամանակ

“Ես ամեն զառանցանքի չեմ պատասխա­նում: Մարդն առնվազն անբարոյական պետք է լինի, որ իմ վրա այդպիսի բան կասկածի: Դա զառանցանք է եւ անբարո­յականություն: Ես կոնկրետ իրեն չեմ ուզում վիրավորել, իր գործն է ինչ կմտածի: Բայց ով որ ինձ կասկածում է, ինքն անբարոյական է: Այդքան բան”, – “Ժամա­նակի” հետ զրույցում նախկին ոստիկանապետ Ալիկ Աարգսյանը երեկ այսպես է […]

Ծառուկյանն ասել է` անելու ենք ամեն ինչ. Հրապարակ

Արարատ քաղաքում անզիջում պայքար է սպասվում` տեղեկացնում են ”Հրապարակի” ԲՀԿ-ական աղբյուրները: ԲՀԿ թեկնածուն ”Արարատցեմենտ” ՓԲԸ տեղամասի պետ Սամվել Բարսեղյանն է: Վերջինիս ”մասով” փիառ տեխնոլոգիան ասում է, որ ԲՀԿ թեկնածուն Արարատում գիշերները ծիրան-ծիրան մասն գալու ”խասյաթ” ունի` իր հետևանքներով հանդերձ: Բոլոր դեպքերում, ԲՀԿ առաջնորդի համար վերջինիս հաղթանակը պատվի ու արժանապատվության խնդրի է վերածվել, ոչ միայն որպես […]

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆիլիպինների Հանրապետության Նախագահ Բենինո Աքինոյին՝ Ֆիլիպիններին պատուհասած երկրաշարժի կապակցությամբ, որը հարյուրավոր անմեղ զոհերի և վիրավորների, հսկայածավալ ավերածությունների պատճառ է դարձել: ”Կիսելով Ձեր և Ֆիլիպինների ժողովրդի վիշտն ու ցավը` բոլոր զոհվածների հարազատներին մաղթում եմ ոգու արիություն, իսկ վիրավորներին` շուտափույթ ապաքինում”,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում։

Գլխավոր դատախազի փոփոխությունն ազդել է տեղակալի վերաբերմունքի վրա. Չորրորդ իշխանություն

Երեկ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը դուրս գալով կառավարության շենքի հետնամուտքից՝ անմիջապես մոտեցավ հավաքված դժգոհող քաղաքացիներին ու փորձեց իմանալ, թե ինչից են բողոքում նրանք։ Զարմացած քաղաքացիները՝ տեսնելով սեփական ցանկությամբ իրենց մոտեցած պաշտոնյային, մեկը մեկին հերթ չտալով սկսեցին ներկայացնել իրենց բողոքները։ Դատական համակարգիցդժգոհող մարդկանց Թամազյանն առաջարկեց դիմում գրել և հանձնել Գլխավոր դատախազության ընդունարան։  ”ՉԻ” հարցին, […]

Վարձով ինքն իրեն. Հայկական ժամանակ

Մեկ շաբաթ առաջ ՀՀ կա­ռավարության նիստից հետո ՀՀ Պետեկամուտների  նա­խագահի տեղակալ Վախթանգ Միրումյանին “Հայկական ժամանակ”-ը հարցրեց, թե  ինչպես  է ստացվում, որ այս տարվա առաջին կիսամյակում ավելի քան 22 հազար տոն­նա շաքար արտադրած ընկերությունը “Լուսաստղ Շուգր” – ը ոչ մի կերպ  չի հայտնվում խոշոր հարկա­տուների ցանկում: Խնդիրն այն է, որ այդ ծավալով շաքարավազ արտադրած ընկե­րությունը միայն […]

Լրագրողին տարել են առյուծատես. Իրատես de facto

“Իրատես de facto”-ն “Ասում են” խորագրի ներքո գրել է “… թե ԲՀԿ-ամերձ լրագրողներից մեկը, ով հանդես է եկել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի “անհաշտ” քննադատությամբ, Ծառուկյանի ու Վովայի հարաբերությունների վերջին ջերմացումներից հետո խստորեն պատժվել է Ծառուկյանի կողմից, ընդհուպ մինչեւ ավանդական առյուծատես` իր բոլոր հետեւանքներով հանդերձ:  Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՍեպտեմբերիՆոյեմբերի

Ամենաընթերցված