14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Սյուզի Մելիքյանի հարսանիքին եկեղեցին փակ էր. Ժողովուրդ

 “Oջախ” ռեստորանային համալիրում երեկ տեղի է ունեցել երգչուհի Սյուզի Մելիքյանի եւ տնտեսագետ Գարիկի հարսանիքը:  Քավորը Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն էր, որը զույգի ընտանիքների մտերիմ բարեկամն է։

Շուրջ 400-հոգանոց հարսանեկան արարողությանը ներկա էին Աժ ԲՀԿ խմբակցության անդամ Վահան Կարապետյանը, որը Գարիկի մորաքրոջ ամուսինն է, Աժ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանի որդին եւ այլք։ “Ժողովուրդ”–ը տեղեկացավ որ Գարիկը Աջափնյակում աչքի է ընկել Աժ ընտրությունների ժամանակ՝ մորաքրոջ ամուսնու համար “ձայներ” հավաքելով։

Իսկ ինչ վերաբերում է Սյուգի Սելիքյանին, ապա նա ոչ վաղ անցյալում աշխատում էր Ազգային ժողովի գրադարանում Աժ ՀՀԿ խմբակցության անդամ Վարդան Այվազյանի միջնորդությամբ։ Ի դեպ, նշենք, որ երգչուհին հայտարարել էր. “Փեսացուն չի ուզում լուսանկարներում երեւալ, այդ պատճառով խնդրում եմ, որ լրատվամիջոցներից ոչ ոք մեր պսակադրությանը ներկա չլինի։ Ես կտրամադրեմ նկարները հաջորդ օրը։ Միեւնույն է, եկեղեցին չորս կողմից փակ  լինելու”։

Թերթը հիշեցնում է,  վերջերս էլ եկեղեցին “փակել” էր ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ալեքսանյանը իր զավակների կնունքի օրը։ Կարծես թե դա վերածվում է վատ սովորության”:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ