07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ԵՊՀ-ականները կայցելեն Արցախի զորամասեր

 Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ԵՊՀ ”Երիտասարդ համալսարանականների միավորում” հասարակական կազմակերպությունը հոկտեմբերի 18-21-ը կիրականացնեն ”Մենք հավատում ենք քեզ, զինվո′ր” խորագրով ծրագիրը։ Այննվիրվում էՀՀ և ԼՂՀ անկախության հռչակման 22 և հայոց ազգային բանակի կազմավորման 21-ամյակներին։

Ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 18-ին նախատեսվում է այցելություն Քաշաթաղի և Ստեփանակերտի զորամասեր, հոկտեմբերի 19-ին՝ այցելություն Մարտակերտի զորամաս, հոկտեմբերի 20-ին՝ Ասկերանի զորամաս, իսկ հոկտեմբերի 21-ին երիտասարդները կլինեն Մարտունու զորամասում:

Զորամասերին կնվիրաբերվի 5000 գիրք: Յուրաքանչյուր զորամասի գերազանց ծառայող ժամկետային զինծառայողները և երիտասարդ սպաները կպարգևատրվեն հուշանվերներով: ԵՊՀ դասախոսները հանդես կգան դասախոսություններով` հայոց պատմություն, քաղաքագիտություն և մի շարք արդիական թեմաներով: Միջոցառումները կուղեկցվեն ռազմահայրենասիրական երգերի կատարումներով:

Քառօրյա ծրագրի նպատակն է բանակ-հասարակություն կապերի ամրապնդումը, երիտասարդության շրջանում ռազմահայրենասիրական ոգու բարձրացումը, բանակի նկատմամբ հասարակության ուշադրության մեծացումը, ինչպես նաև՝ բանակում գերազանց ծառայող զինվորների խրախուսումը:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ