Գլխավոր դատախազի ընտրությունը կեղծվել է. Լյուդմիլա Սարգսյանը ՛՛կրակի վրա յուղ լցրեց՛՛ /վիդեո/

Ազգային ժողովում դեռ շարունակվում են ՛՛ջեյմսբոնդային՛՛ տրամադրությունները՝ գտնել այն երեք պատգամավորներին, ովքեր իսկապես դեմ են քվեարկել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի թեկնածությանը: Հաշվիչ հանձնաժողովի անդամ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը Henaran.am-ին ևս մեկ անգամ հավաստիացրեց, թե ՛՛ՀԱԿ ֆրակցիան ամբողջությամբ դեմ է քվեարկել՛՛: ՛՛Ես մեկ վայրկյան անգամ չեմ կասկածում: Ուրեմն մի բան եղել է, չեմ բացառում, […]