01 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 24, 2013

Մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանում գրանցվել է 6 երկրաշարժ

Ս.թ. հոկտեմբերի 17-ից մինչև 23-ը ՍՊԾ-ի դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցել է 6 երկրաշարժ, 6-ն էլ` Գյումրի քաղաքից դեպի հյուսիս-արևելք ընկած տարածքում: Հոկտեմբերի 17-ին 3 բալանոց ստորգետնյա ցնցմանը ժամեր անց հաջորդել է 4 բալ ուժգնությամբ 2 երկրաշարժ, որոնք զգացվել են Արթիկ և Գյումրի քաղաքներում` 3 բալ ուժգնությամբ: Հաջորդ օրը նույն […]

Պետք է շատ ուշադրություն դարձնել երիտասարդությանը. ՄԱԿ մշտական համակարգող

Հոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրը, այս տարի լրանում է ՄԱԿ-ի հիմնադրման 60-ամյակը: Այս կապակցությամբ ”Հենարան” մամուլի ակումբում հյուրընկալվել էր  ՄԱԿ մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն: Նա նշեց, որ իրենք երեք հիմնական նպատակ են ներկայացնում աշխատանք հանուն խաղաղության, հանուն զարգացման եւ հանուն մարդու իրավունքների: “21 տարի է` ՄԱԿ-ը գործում է Հայաստանում, եւ այդ ընթացքում երկրի մարտահրավերները փոխվել […]

Զգուշացում զորիբալայաններին

Արցախյան ազատամարտի հրամանատարների հայտարարությունը Մենք` որպես Արցախյան ազատագրական պատերազմի հրամանատարներ, զինված պայքարով ու արյամբ վաստակած իրավունքով մեր մարտական ընկերների, Հայրենիքի համար զոհված հայորդիների և նրանց սերունդների անունից հայտարարում ենք. Հայաստանի ինքնիշխանությունը, նրա տարածքային ամբողջականությունը, այդ թվում` Արցախի ազատագրված հողերը կամ դրանց որեւէ մասը մեկ այլ պետությանը կամ վերպետական կառույցին զիջելու, ինչպես նաև այդ արժեքները սակարկության առարկա դարձնելու […]

Վիրահայությունը ու՞մ օգտին կքվեարկի

ԱԺ պատգամավոր, Ջավախք հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց Վրաստանի առաջիկա նախագահական ընտրությունների և վիրահայոց դիրքորոշման մասին: Շիրակ Թորոսյանը տեղեկացրեց, որ  Վրաստանի նախագահական ընտրություններին մասնակցում են 23 թեկնածուներ, որոնցից հայկական շրջանակների հետ շփվում են միայն 4-ը:Սակայն այս չորս թեկնածուները նույնպես  իրենց խոստումների մեջ ժուժկալ են եղել.” Եղել են խոստումներ հիմնականում […]

11 տարեկան աշակերտը սպանությո ՞ւն է նախապատրաստել

Կանադայի ոստիկանությունը Վանկուվերի դպրոցներից մեկում զենքեր է հայտնաբերել, փոխանցում է РИА Новости-ն։ Արդյունքում ձերբակալվել է 11-ամյա մի աշակերտ, ով կասկածվում է սպանություն նախապատրաստելու մեջ:  Նա Վանկուվերի հյուսիս-արևմուտքում գտնվող դպրոցում թաքցրել է ատրճանակ, 400 փամփուշտ եւ մի քանի դանակ։  Ուսումնական հաստատությունը ոստիկանական գործողությունների ընթացքում մի քանի ժամով փակվել է։

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՀՀ-ում Ուկրաինայի առաջին դեսպան, հայագետ Ալեքսանդր Բոժկոյին

Հոկտեմբերի 24-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՀՀ-ում Ուկրաինայի առաջին դեսպան, հայագետ Ալեքսանդր Բոժկոյին: Սփյուռքի նախարարը հյուրին ներկայացրեց նախարարության կատարած աշխատանքները և առաջիկա ծրագրերը: «Խնդրում և միաժամանակ հորդորում եմ, որ Ուկրաինայի հայ համայնքում ստեղծվի այնպիսի մթնոլորտ, որտեղ բոլորը կխոսեն հայերեն, դա շատ կարևոր է, որ ընտանիքներում երեխաները մեծանան հայերեն խոսելով: Կարևոր է նաև, որ […]

Աշխատավարձերի բարձրացմանը կհետևի գնաճը

՛՛Տպավորություն չստեղծվի, թե մենք դեմ ենք աշխատավարձի բարձրացմանը, ամենևին: Աշխատավարձի բարձրացումը ցանկացած դեպքում դրական քայլ է, ինչքան էլ լինի՛՛,-ԱԺ-ում ՛՛Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին՛՛ նախագծի քննարկմանը հայատարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Միայն թե, ըստ Մանուկյանի` աշխատավարձների բարձրացումը գնաճի պարտադիր հետևանք է ունենալու։ ՛՛Առավել ևս գնաճն ավելի շատ է լինում, երբ աշխատավարձի որոշման և […]

Ադրբեջանի կողմից հարցեր կլինեն

Rosbalt գործակալության փոխանցմամբ` Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը դեմ չէ Մաքսային միությանը Հայաս­տանի անդամակցելուն, սակայն նա ուշադրու­թյուն է հրավիրել Դարաբաղյան հակամար­տության չկարգավորված լինելու վրա: Այս մա­սին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն. “Դա նշանակում է, որ Ադրբեջանի կողմից կլինեն հարցեր: Ինչ­պես ես եմ հասկացել, Իլհամ Ալիեւն այդ հարցն արդեն իսկ ուղղել է իր ղազախ գործրնկերոջր: Մենք […]

Չեմպիոնների լիգայում ավարտվեց երրորդ տուրը

Չեմպիոնների լիգայի խաղարկությունում ավարտվեց երրորդ տուրը: Կայացած 8 հանդիպումներում գրանցվեցին մի շարք խոշոր հաշիվներ: Մասնավորապես A խմբում Լեվերկուզենի ՛՛Բայերը՛՛ սեփական հարկի տակ 4-0 հաշվով ջախջախեց Դոնեցկի ՛՛Շախտյորին՛՛: Նույն խմբում ՛՛Մանչեսթեր Յունայթեդը՛՛ նվազագույն հաշվով հաղթեց իսպանական ՛՛Ռեալ Սոսիեդադին՛՛: B խմբում օրվա կենտրոնական խաղում Մադրիդի ՛՛Ռեալը՛՛ Ռոնալդուի դուբլի շնորհիվ 2-1 հաշվով առավելության հասավ ՛՛Յուվենթուսի՛՛ նկատմամբ: Թուրքական ՛՛Գալաթասարայն՛՛ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՍեպտեմբերիՆոյեմբերի