27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանում գրանցվել է 6 երկրաշարժ

Ս.թ. հոկտեմբերի 17-ից մինչև 23-ը ՍՊԾ-ի դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցել է 6 երկրաշարժ, 6-ն էլ` Գյումրի քաղաքից դեպի հյուսիս-արևելք ընկած տարածքում: Հոկտեմբերի 17-ին 3 բալանոց ստորգետնյա ցնցմանը ժամեր անց հաջորդել է 4 բալ ուժգնությամբ 2 երկրաշարժ, որոնք զգացվել են Արթիկ և Գյումրի քաղաքներում` 3 բալ ուժգնությամբ: Հաջորդ օրը նույն էպիկենտրոնային գոտում հետևել է 3 սեյսմիկ իրադարձություն` 3, 3-4 և 4 բալ ուժգնությամբ, վերջինս զգացվել է Գյումրիում` 2-3 բալ ուժգնությամբ:

Տարածաշրջանում. 3 բալ  և ավելի ուժգնությամբ գրանցվել է 11 երկրաշարժ: Դրանցից 8-ը (3-ից մինչև 5 բալ ուժգնությամբ) տեղի են ունեցել Թուրքիայի տարածքում` Վան քաղաքից դեպի հյուսիս գտնվող հատվածում: Հոկտեմբերի 17-ին Լեռնային Ղարաբաղի Քարվաճառ քաղաքից 13 կմ դեպի հարավ-արևմուտք գտնվող էպիկենտրոնով երկրաշարժի ուժգնությունն էր 3 բալ: Հոկտեմբերի 21-ին 3 և 4 բալանոց ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Վրաստանի Դմանիսի քաղաքից 29 կմ դեպի հյուսիս-արևելք և Իրանի Խոյ քաղաքից 24 կմ դեպի հյուսիս-արևմուտք:

Տարածաշրջանից դուրս. 6.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել հոկտեմբերի 19-ին Կալիֆոռնիայի ծոցում` Ուատամպո քաղաքից 90 կմ դեպի հարավ-արևմուտք: Երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ