18 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Պետք է շատ ուշադրություն դարձնել երիտասարդությանը. ՄԱԿ մշտական համակարգող

Հոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրը, այս տարի լրանում է ՄԱԿ-ի հիմնադրման 60-ամյակը: Այս կապակցությամբ ”Հենարան” մամուլի ակումբում հյուրընկալվել էր  ՄԱԿ մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն: Նա նշեց, որ իրենք երեք հիմնական նպատակ են ներկայացնում աշխատանք հանուն խաղաղության, հանուն զարգացման եւ հանուն մարդու իրավունքների:

“21 տարի է` ՄԱԿ-ը գործում է Հայաստանում, եւ այդ ընթացքում երկրի մարտահրավերները փոխվել են: Սկզբում երկիրը պատերազմի մեջ էր, դժվար իրավիճակ էր, բայց շատ բանի է հասել այդ ընթացքում, թեեւ էլի մարտահրավերներ կան, ինչպիսիք են աղքատությունը գործազրկությունը”,- նշեց բանախոսը` հավելելով, որ իրենց նպատակն է երկրում աշխատատեղերի ստեղծմանը նպաստելը: ՄԱԿ-ը նաեւ աշխատում է ժողովրդավարության, բնապահպանության, մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի, գյուղերում առկա մարտահրավերների բացահայտման ուղղությամբ:

“Պետք է շատ ուշադրություն դարձնել երիտասարդությանը, որպեսզի նրանց ձայնը լսելի լինի եւ նրանց համար տնտեսական հնարավորություններ ստեղծվեն”,- նշեց ՄԱԿ մշտական համակարգողը: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ