01 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 15, 2013

ԲՀԿ-ական պատգամավորի բարեկամը մա՞րդ է սպանել. Իրատես de facto

“Իրատես de facto”-ի Գյումրիի աղբյուրները տեղեկացրել էին, որ վերջերս ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մարտուն Գրիգորյանին պատկանող “LUKY” գիշերային ակումբում պատգամավորի քեռու` Հովհաննես Գեւորգյանի որդին ծեծելով մարդ է սպանել: Նույն աղբյուրի փոխանցմամբ, պատգամավորն ամեն ինչ անում է հարցը կոծկելու համար: Այս հարցում նրան լավագույնս աջակցում է Շիրակի մարզի դատախազը` դեպքը ներկայացնելով որպես վրաերթ: Այս առնչությամբ թերթը […]

Ոչ ոք իրավունք չունի ժողովրդի անունից խոսել. Զորիի նամակը չի հասցրել կարդալ. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ը  ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանից փորձել է պարզել, թե ինչպես է վերաբերում Զորի Բալայանի նամակին: Հիշեցնենք, որ Բալայանը նախօրեին բաց նամակ է գրել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ առաջարկելով վերադառնալ Գյուլիստանի պայմանագրին, երբ Ղարաբաղն ընդգրկված էր Ռուսաստանի կազմում։ Վարչապետը ամբողջությամբ չի ընթերցել նամակը. “Բայց ես կարող եմ մի բան ասել, որ ոչ ոք իրավունք չունի […]

Ե՞րբ են վերջին անգամ հանդիպել ներկա եւ նախկին նախագահները. Իրատես de facto

 “Իրատես de facto”-ի աղբյուրների տեղեկացմամբ, եթե նախկինում երկրորդ-երրորդ նախագահների միջեւ “տուն գնալ- տուն գալ” կար` խիստ անհրաժեշտ դեպքերում (Նոր տարի, էքստրիմ վիճակներ, որոշ արարողություններ), ապա վերջին նախագահական ընտրություններից հետո այդ “շարժը” դադարել է, չհաշված երկրորդ նախագահի` Սերժ Սարգսյանի ինաուգուրացիային քամու նման երեւալն ու անհետանալը. հիշենք` նա անգամ չմասնակցեց ֆուրշեթին:  Վերջին հանդիպումը երկու նախագահների միջեւ տեղի […]

Արսենյանը փոշմանել է. Հայկական ժամանակ

ՀՀ Ազգային ժողովի ԲՀԿ–ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը վաճառքի է հանել Արմավիրի մարզի Բաղրամյան շրջանում գտնվող իր հսկայական հողատարածքը՝ 250 հեկտար։  “Հայկական ժամանակ”-ի թղթակցի հետ զրույցում նա հաստատել է այս տեղեկությունը։ Այն հարցին, թե ճի՞շտ է արդյոք, որ այդ հողատարածքը նա ձեռք է բերել այն հաշվարկով, որ հայ-թուրքական սահմանը բացվելուց հետո ավելի թանկ գնով կվաճառի, Արսենյանը […]

Խարույկի վրա այրելը կարո՞ղ էր տեղի ունենալ. Իրավունք

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը “Իրավունքի” հետ հարցազրույցում անդրադարձել է ՀՀ սպոր­տի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանի՝ “Ժա­ռանգություն” խմբակցության պատգամա­վոր Զարուհի Փոստանջյանին  խարույկի վրա այրելուն: “Գիտեք, դա էլ իր մոտեցումն է խնդրի վե­րաբերյալ: Ես՝ ինքս, այո, բավական վրդով­ված ու վատ վիճակում էի տիկին Փոստան­ջյանի այդ հայտարարությունից, սակայն խա­րույկի վրա այրելու տեսակետը միգուցե չկի­սեմ […]

Նախարարը հիմա խոզապահ է. Չորրորդ իշխանություն

“Չորրորդ իշխանության” տեղեկություններով՝ նախկին գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանը , գյուղնախարարի պաշտոնից ազատվելուց հետո իրեն հոգեհարազատ աշխատանք է գտել։ Նա Կոտայքի մարզի գյուղերից մեկում խոզաբուծական ֆերմա է ստեղծել եւ ակտիվորեն զբաղվում է խոզաբուծությամբ։ Թերթը հիշեցնում է, որ  ժամանակին մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Ալավերդյանը հեռանալիս իր հետ տարել է իր նախորդի՝ Արամայիս Գրիգորյանի գնած թանկարժեք հեռուստացույցը, իսկ Վերահսկիչ […]

Ի՞նչ է կատարվում թիվ 1 լրատվականում. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, նոր տեխնիկա ձեռք բերելուց հետո Հանրային հեռուստաընկերության Առաջին լրատվականի աշխատաքները դժվարացել են: Մոտ 2 շաբաթ առաջ եթեր մտած “Հայլուրի” աշխա­տակիցներն այս ընթացքում էքստրեմալ ռեժիմով են աշխա­տել: Անցած շաբաթ “Կիրակնօր­յա Հայլուրը” եթեր է մտել 10 րո­պե ուշացումով, իսկ երեկ ժամը 5-ի “Հայլուրի” թողարկումն ընդ­հանրապես եթեր չի հեռարձակ­վել, ինչից հետո տագնապ են հն­չեցրել մեծ թվով […]

Առաջին քննությունը՝ ընդդեմ ԲՀԿ-ի. 168 ժամ

Նոյեմբերի 10-ին Արարատի նորանշանակ մարզպետ Արայիկ Գրիգորյանը պետք է հանձնի իր առաջին “քննությունը”։ Այդ օրը տեղի են ունենալու Արարատի քաղաքապետի ընտրությունները, որտեղ իրար դեմ առաջադրվել են ԲՀԿ-ական թեկնածու Սամվել Բարսեղյանը եւ մարզպետ Գրիգորյանի պաշտպանած թեկնածու Հայկ Հայկյանը։ Թեմային անդրադարձել է “168 ժամ”-ը:  ԲՀԿ-ի ուժը ցեմենտի գործարանի մեջ է, որի սեփականատերը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն է, […]

Հայ ռազմագերին դեռ Ադրբեջանում է. Հայոց աշխարհ

   Ըստ “Հայոց աշխարհ”-ի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները երեկ այցելել են հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին։ Այս մասին տեղեկացրել է ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին:    ԿԽՄԿ ներկայացուցիչները հայ ռազմագերուն են ներկայացրել նրա ընտանիքի ուղերձը:    Հարցին, թե կա՞ արդյոք տեղեկատվություն հայ ռազմագերու վերադարձի կամ երրորդ երկիր տեղափոխվելու մասին, Զ.Ամատունին պատասխանել է. […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՍեպտեմբերիՆոյեմբերի