17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արսենյանը փոշմանել է. Հայկական ժամանակ

ՀՀ Ազգային ժողովի ԲՀԿ–ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը վաճառքի է հանել Արմավիրի մարզի Բաղրամյան շրջանում գտնվող իր հսկայական հողատարածքը՝ 250 հեկտար։  “Հայկական ժամանակ”-ի թղթակցի հետ զրույցում նա հաստատել է այս տեղեկությունը։

Այն հարցին, թե ճի՞շտ է արդյոք, որ այդ հողատարածքը նա ձեռք է բերել այն հաշվարկով, որ հայ-թուրքական սահմանը բացվելուց հետո ավելի թանկ գնով կվաճառի, Արսենյանը բացասական պատասխան է տվել։ Նա ասել է, թե Հայաստանը Թուրքիային կապող կամուրջները երկուսն են՝ Մարգարայինը եւ Ախուրյանինը, որոնք հեռու են իր հողատարածքից։ Սակայն կա նաեւ երրորդ կամուրջ, որը Սարդարապատի մայրուղին կապում է Իգդիր-Թուզլուջա մայրուղուն։ Արսենյանի հսկայական հողատարածքը գտնվում է այդ ճանապարհից ոչ հեռու:

Արսենյանը նաեւ ասել է, որ այդ հողերը այգեգործական ծրագրով էր գնել, հետո միտքը փոխել է:

-Բայց ինչու փոխվեց, որովհետեւ հայ-թուրքական արձանագրությունները չստորագրվեցին. Սահմանը չբացվեց դրա համար, չէ՞:

-Չէ, Ալ քաիդայով մի վերսիա մտածեք, ես 2008-ին էի գնել:

Շարունակությունը թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ